Իրանի արտգործնախարար Ջավադ Զարիֆը սկսել է կասկածել ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի դիվանագիտական ունակությունների վրա: Համապատասխան հայտարարությունը նա հրապարակել է իր Twitter-ում:
Զարիֆը նշել է, որ Պոմպեոն ասել է, որ հունվարի 3-ին իրանցի գեներալ Ղասիմ Սուլեյմանիի սպանության մասին լուրերից հետո «մարդիկ պարում են Իրաքի քաղաքներում»:
Նախարարի կարծիքով՝ պետքարտուղարը «ամբարտավան ծաղրածու է, որն իրեն դիվանագետի տեղ է դնում»:
Իրանի ԱԳՆ ղեկավարը իր հրապարակումը ուղեկցել ողբերգության կապակցությամբ փողոց դուրս եկած Իրանի քաղաքացիների լուսանկարներով:
«Արևմտյան Ասիայում ԱՄՆ-ի կործանարար ներկայության վերջը սկսվել է»,- ընդգծել է Զարիֆը: