Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը մեկնաբանել է ամերիկյան հրթիռային հարվածը Բաղդադում, ինչի հետևանքով զոհվեց իրանցի գեներալ Ղասեմ Սուլեյմանին: Այս մասին հաղորդում է Bild-ը:
Նրա կարծիքով՝ ամերիկյան գործողությունը եղել է ներկայում և անցյալում իրանական գործողությունների նկատմամբ «արձագանքը»: Նա նաև պատմել է ԱՄՆ դիվանագետների, ինչպես նաև երկրի հաստատությունների վրա հարձակման մասին:
Բացի դրանից, Ավստրիայի կանցլերը նշել է, որ դիվանագիտությունը միակ միջոցն է խուսափելու համար տարածաշրջանում իրավիճակի սրացումից:
Կուրցն ընդգծել է, որ առավել վտանգի կենթարկվի Իսրայելը, որը հայտնվել է «լարվածության կենտրոնում»: Քաղաքական գործիչը նաև հավելել է, որ Վիեննան միշտ բաց է բանակցությունների անցկացման համար՝ հատկապես միջուկային համաձայնության հարցում: