Ապրիլի 17-ին Ժնևում ձեռք բերված պայմանավորվածությունները մնում են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորման միակ ուղին՝ հայտարարել է Իտալիայի ԱԳՆ ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին: Ամստերդամում ամերիկացի և եվրոպացի փորձագետների ամենամյա համաժողովի ժամանակ արված նախարարի հայտարարությունը մեջբերում է Իտալիայի ԱԳՆ-ի պաշտոնական կայքը:
Մոգերինիի կարծիքով՝ Ուկրաինայում իրավիճակն «այնքան փոփոխական է», որ «միակ բանը, որ կարող է կայունացնել այն, բոլոր կողմերի՝ ապրիլի 17-ին Ժնևում ձեռք բերված պայմանավորվածությունները կատարելն է՝ ինչպես երկրի ներսում, այնպես էլ դրա սահմաններից դուրս»:
Նախարարը նշել է, որ ժնևյան պայմանավորվածությունները մնում են «միակ օգտակար ճանապարհն Ուկրաինայի, նրա միասնության, խաղաղության և երկրի ներսում հանգստության, նրա ժողովրդավարության և տնտեսության զարգացման համար»:
Ապրիլի 17-ին Ժնևում անցկացվել են Ուկրաինայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի և ԵՄ-ի բանակցությունները Ուկրաինայի արևելքում իրավիճակի կարգավորման հարցով: Կողմերը պայմանավորվել են հակամարտության մեղմացման միջոցների շուրջ:








































