Ամերիկայի Նյու Ջերսի նահանգի Նյուարք քաղաքի օդանավակայանում ձերբակալել են տղամարդու, որի ուղեբեռի մեջ հայտնաբերվել են Կալաշնիկով ինքնաձիգ և 70 փամփուշտ՝ հայտնում է polit.ru-ն:
Ոստիկանությունում հայտնել են, որ ձերբակալվել է Ինդիանա նահանգի Վալպարաիսո քաղաքի 23-ամյա բնակիչ Ադամ Ուրբանոն, որը պետք է Չիկագո թռչեր:
Տղամարդը զենքի արտոնագիր չի ունեցել, նաև չէր հայտարարագրել ինքնաձիգը: Ձերբակալվածն ասել է, որ զենքը գնել է «հանգստի նպատակով»:
Ուրբանոյի դեմ առաջադրվել է անօրինական զենք և մեծ քանակությամբ փամփուշտ պահելու մեղադրանք: Շուտով նա կկանգնի դատարանի առջև:










































