Իրանը, ի պատասխան գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության, կպատժի ամերիկացիներին, «որտեղ էլ որ լինեն հասանելիության սահմաններում»: Ըստ Reuters-ի՝ նման խոստում է տվել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (IRGC) հրամանատարներից մեկը:
Ըստ Քերմանի նահանգի ստորաբաժանումների ղեկավար գեներալ Ղոլամալի Աբուհամզեհի՝ Իրանը իրավունք է վերապահում վրեժ լուծել Միացյալ Նահանգներից: Միևնույն ժամանակ հնարավոր են նաև հարձակումներ Պարսից ծոցում նավերի վրա: «Հորմուզի նեղուցը կենսական նշանակություն ունի Արևմուտքի համար, այն հատում են մեծ թվով ամերիկյան կործանիչներ և ռազմանավեր», – ասել է հրամանատարը:
Աբուհամզեն հավելել է, որ Թեհրանը վաղուց է իր համար որոշել հիմնական ամերիկյան թիրախները: «Տարածաշրջանում ամերիկյան 35 օբյեկտներ, ինչպես նաև Թել Ավիվը հասանելիության սահմաններում են», -հավելել է նա: