«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի ԱՄՆ կոալիցիան կրճատել է իր գործողությունների ծավալը Իրաքում: Այս մասին հայտնում է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով կոալիցիայի ներկայացուցչին:
Պարբերականը նշում է, որ իրանցի գեներալ Քասեմ Սուլեյմանիի սպանությունից հետո երկրում սկսել են աճել հակաամերիկյան տրամադրությունները:
«Մենք ուժեղացրել ենք անվտանգության և պաշտպանության միջոցառումները իրաքյան ռազմակայաններում, որտեղ տեղակայված են կոալիցիոն զորքերը»,- ասել է պաշտոնյան՝ նշելով, որ գործողությունների ծավալի կրճատումը չի նշանակում դրանց ամբողջական դադարեցում: