Բիկինին մի քանի օր առաջ նշեց իր ստեղծման 65-ամյակը: Այժմ դիզայներներն այդ տարեդարձի կապակցությամբ ստեղծել են 3D էֆեկտով բիկինի Nylon 12 նյութից, որը կնոջ մարմնի բարեմասնությունները իդեալական է պատկերում դիտման ցանկացած կետից: Այն պատրաստված է նեյլոնի փոքր սկավառակներից, որոնք կպած են մեկը մյուսին թելանման զսպանակներով:
Սկզբում նախատեսվում էր, որ Nylon 12-ը պետք է դառնար անջրաթափանց լավագույն նյութ: Այս մասին գրում է RBC-ն: Իսկ 3D էֆեկտի գաղտնիքը կայանում է նրանում, որ հազարավոր կլոր սկավառակներ լավագույնս կրկնում են մարմնի ուրվագծերը: