Friday, 19 04 2024
15:50
Ուկրաինան կարող է պարտվել 2024թ. վերջին. ԿՀՎ ղեկավար
ՄԻՊ-ը ահազանգ է ստացել Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի վերաբերյալ
15:35
G7–ի արտգործնախարարները կոչ են անում բացել Հայաստան-Թուրքիա սահմանը
«Հայաստանը դեռ չի կարողանում որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին». Լավրով
«Շարունակում ենք Հայաստանի հետ դաշնակիցներ մնալ». Լավրով
Թբիլիսիում 40 մարդ է ձերբակալվել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ կազմակերպված ակցիայի ժամանակ
15:20
Կոպենհագենում շարունակվում են բորսայի շենքի հրդեհաշիջման աշխատանքները
15:10
ԱՄՆ-ն 40 մլն դոլար կհատկացնի Արգենտինային պաշտպանության համար
Ինչու՞ է հապաղում Ֆրանսիան Կապանում
14:50
Իրանում հայտարարել են, որ Սպահանի երկնքում խոցված ԱԹՍ-ներն արձակվել էին երկրի ներսից
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին
Սլավոնական համալսարանում ահաբեկչության վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել․ ՆԳՆ
ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով
Պետպատվերով բուժօգնությունը շարունակվում է. ԱՆ-ն պարզաբանում է տարածել
Փոխնախարարներն ընդունել են ԱՄՆ Պետդեպի թմրամիջոցների դեմ պայքարի բյուրոյի (INL) տնօրենին
14:15
Վաշինգտոնը սահմանափակումներ է մտցրել Իսրայելում ԱՄՆ քաղաքացիների տեղաշարժի համար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության զարգացումը
Լարսը փակ է բեռնատարների համար
Սպանել է, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Հարկ վճարելը՝ ներդրում սեփական բարեկեցության և անվտանգության գործում
Փոխվարչապետը նոր խորհրդական ունի
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊ
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում

Արցախի հարցում միակ դրական արդյունքն իրավիճակի կայունացումն էր. փակ շրջանից դուրս գալու միակ ելքը

«2019 թվականին ևս շատերն առաջընթաց էին ակնկալում Լեռնային Ղարաբաղի հարցում, բայց, ցավոք, դա տեղի չունեցավ: Գործընթացն այս փակ շրջանից դուրս չի գա, քանի դեռ Միացյալ Նահանգները կամ Ռուսաստանը լուրջ ջանքեր չեն գործադրել հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ»:

2019 թվականն աչքի ընկավ Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ բավական դինամիկ զարգացումներով։ Ու թեև հիմնախնդրի կարգավորման շուրջ դիվանագիտական-քաղաքական գործընթացի փակ լինելու պատճառով դժվար է հստակորեն ասել, թե որտե՞ղ էինք 2019-ի սկզբին և ո՞ւր ենք հասել հիմա, այնուամենայնիվ, որոշ բաներ այս ընդհանուր պրոցեսի մասին, որը պայմանականորեն կկոչենք Ղարաբաղյան գործընթաց, հայտնի են՝ բանակցությունների մասնակից կողմերի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և պաշտոնական Երևանի ու պաշտոնական Բաքվի հայտարարություններից, տեղեկատվական արտահոսքերից և այլն։ Բայց որպեսզի խոսենք Հայաստանի ազգային անվտանգության տեսանկյունից գերառաջնահերթ, նաև եվրոպական ու միջազգային անվտանգության մարտահրավերների շարքում իր ուրույն տեղը զբաղեցնող այս հիմնախնդրի շուրջ առաջընթացի առկայության կամ բացակայության մասին, նախ պիտի հասկանանք, թե ի՞նչ ենք հասկանում՝ Արցախի (Լեռնային Ղարաբաղի) հարցում առաջընթաց ասելով և ի՞նչ առումով։ Որովհետև պրոցեսն առնվազն երկու կարևոր ասպեկտ ունի՝

  1. Ռազմաքաղաքական կամ անվտանգության ասպեկտը, որը վերաբերում է հակամարտության գոտում կամ այլ կերպ ասած՝ հայ-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում ռազմական իրադրությունը,
  2. Դիվանագիտական-քաղաքական գործընթացը, որն արտահայտվում է Արցախի հարցում միջնորդական առաքելություն իրականացնող կառույցի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո (երբեմն էլ՝ չմիջնորդավորված) Հայաստանի և Ադրբեջանական Հանրապետության ներկայացուցիչների միջև հանդիպումներով, քննարկումներով, ինչպես նաև «ժողովրդական դիվանագիտության» շրջանակներում կամ այլ կերպ ասած՝ «դիվանագիտական երկրորդ ուղիով» հայ և ադրբեջանցի հասարակությունների ներկայացուցիչների միջև տարբեր ձևաչափերով, ժամանակ առ ժամանակ կազմակերպվող հանդիպումներով, շփումներով։

Առաջընթացի հարաբերական կողմերը

Վերոնշյալից բխում է այն հիմնարար, ելակետային հարցադրումը, թե առհասարակ ի՞նչ ենք հասկանում՝ Արցախի հարցում առաջընթաց ասելով և զարգացումների ինչպիսի՞ ընթացքն ու մակարդակը մեզ կգոհացնի։ Խոսքն առաջին հերթին հայկական շահերի տեսանկյունից հարցի նայելու մասին է: Մենք ուզում ենք առաջընթաց բանակցային պրոցեսո՞ւմ, որպեսզի հակամարտության կողմերը շոշափելի քայլեր անեն վերջնական խաղաղ համաձայնության, խաղաղության պայմանագրի ստորագրման ուղղությա՞մբ, թե՞ մեզ առայժմ բավարարում է հակամարտության գոտում և առհասարակ տարածաշրջանում հարաբերական խաղաղության, կայունության պահպանումն ու 1994-ին հաստատված զինադադարի հարգումը։ Բնականաբար, հաշվի առնելով ներկայիս քաղաքական իրողություններն ու իրավիճակը «գետնի վրա»՝ առաջին հարցադրումը, ցավոք, ստիպված ենք առայժմ թողնել բարի ցանկությունների դաշտում, ինչը նշանակում է, որ առավելագույնը, ինչի կարող ենք ձգտել այս պահին և մոտ ապագայում, հարաբերական խաղաղության պահպանումն ու նոր ռազմական սրացումների կանխարգելումն է։ Բայց դա էլ իր հերթին կախված է նույն դիվանագիտական գործընթացի ընթացքից ու ներքաղաքական, տարածաշրջանային, միջազգային գործոններից։ Բայց նախքան իրավիճակի գնահատմանն ու կանխատեսումներին անցնելը փորձենք արձանագրել, թե ի՞նչ ունենք այս պահի դրությամբ և ի՞նչ է հայտնի ընդհանուր պրոցեսի մասին։

Բարձր մակարդակի հանդիպումներ Հայաստանի և Ադրբեջանի միջև

Ընդհանուր առմամբ, անցած տարվա ընթացքում, իրադարձություններն Արցախի հարցի շուրջ, հատկապես քաղաքական դաշտում զարգացել են բավական դինամիկ ռիթմով։ Տեղի ունեցավ Հայաստանի նոր ղեկավարի՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահի առաջին հանդիպումը Վիեննայում։ Բացի այդ, ինչպես 2018-ին՝ այս տարվա ընթացքում էլ երկու ղեկավարները մի քանի ոչ-պաշտոնական շփում-զրույցներ ունեցան միջազգային տարբեր համաժողովների կամ նիստերի շրջանակներում։ Վեց անգամ Մինսկի խմբի եռանախագահների միջնորդությամբ հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի (ԱԳ) նախարարներ Զոհրաբ Մնացականյանը և Էլմար Մամեդյարովը։ Վերջին հանդիպումը տեղի է ունեցել դեկտեմբերի 4-ին՝ Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում։ Ընդ որում, բոլոր հանդիպումներն էլ բավական երկարատև են եղել՝ մոտ 2-4 ժամ։ Իսկ թե ի՞նչ է քննարկվել այս հանդիպումների ընթացքում՝ մի առանձին քննարկման ծավալուն թեմա է։ Ադրբեջանի ԱԳ նախարար Մամեդյարովը հայտարարում է, թե բանակցությունների սեղանին դրված են 2016 թ․-ին Ռուսաստանի կողմից արված առաջարկները կամ այսպես կոչված՝ «Լավրովի պլանը», իսկ Հայաստանի ԱԳՆ-ն հերքում է դա՝ ասելով, թե ներկայումս ծրագրի հիման վրա բանակցություններ չեն ընթանում, և «քննարկումների բովանդակային մասը շարունակում է ընթանալ միմյանց դիրքորոշումներին ծանոթանալու, պարզաբանելու ու հստակեցնելու տիրույթում»։

Ղարաբաղյան գործընթացի հիմնական «թրենդները»

Ընդհանուր առմամբ՝ պրոցեսի ամենաարդիական հարցերն էին հակամարտության կարգավորման գործընթացին Արցախի Հանրապետության ընտրված ներկայացուցիչներին ուղղակիորեն ներգրավելու հարցը, որը Փաշինյանի վարչակազմի առաջնահերթ առաջարկներից է, եթե ոչ պահանջը, և այսպես ասած՝ «ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու» միջազգային կոչերն ու դրանց շուրջ քննարկումները։

Ինչ վերաբերում է բանակցությունների լիարժեք՝ եռակողմ (Երևան-Ստեփանակերտ-Բաքու) ձևաչափի վերականգնման հարցին՝ Մինսկի խումբը սկզբնական շրջանում, կարծես, ականջալուր չէր վարչապետ Փաշինյանի կոչերին, բայց 2019 թ. նոյեմբերին Մինսկի խմբի համանախագահող երկրներից Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը շատ ուշագրավ հայտարարությամբ հանդես եկավ Երևանում նշված հարցի առնչությամբ՝ ասելով, որ որ առանց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հնարավոր չէ որևէ համաձայնության հասնել հակամարտության կարգավորման շուրջ, քանի որ Հայաստանը ուղղակի չի ստորագրի առաջարկված փաստաթուղթը։

Հայկական կողմի այս կոչին ի պատասխան՝ ադրբեջանական կողմը փորձում է բանակցություններին, Արցախի ներկայացուցչի կողքին, որպես իրավահավասար կողմ ներգրավել նաև, այսպես ասած, «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի» ներկայացուցիչներին։

Երևանի առանցքային ուղերձները

Արցախյան հիմնահարցի վերաբերյալ պաշտոնական Երևանը տարվա ընթացքում հանդես է եկել մի քանի առանցքային ուղերձներով, որոնցից կառանձնացնենք՝

  • ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի այն հայտարարությունը, որ «տարածքներ՝ խաղաղության դիմաց» բանաձևի փոխարեն այսուհետ լինելու է «նոր պատերազմ՝ նոր տարածքների դիմաց» բանաձևը։ Այլ խոսքերով՝ եթե Ադրբեջանը նոր պատերազմ սկսի՝ նոր տարածքներ կկորցնի։

 

  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, որ «տարածքներ՝ խաղաղության դիմաց» բանաձևը չի կարող նույնիսկ քննարկվել մեր կողմից։
  • Եվ 2019 թ. օգոստոսի 5-ին Փաշինյանի ելույթը Ստեփանակերտում, որի ընթացքում նա հնչեցրեց իր հայտնի՝ «Արցախը Հայաստան է և վե՛րջ» կարգախոսը։

Լարվածության էսկալացիան շփման գծում

Տարվա ընթացքում եղել են նաև ռազմական սրացումներ շփման գծում։ Իրավիճակը լարված էր հատկապես մայիս-հունիս ամիսներին։ Բայց ընդհանուր առմամբ իրադրությունը հակամարտության գոտում համեմատաբար խաղաղ էր, և հրադադարի խախտումների ու մարտական զոհերի թիվը, նախորդ տարիների համեմատ, էապես նվազել է։ Բավարար է նշել միայն այն փաստը, որ 2018 թ․ սեպտեմբերից մինչև 2019 թ․ մայիսի վերջը որևէ մարտական զոհ հայկական կամ ադրբեջանական կողմերից չի եղել։ Մայիսի 30-ին, երբ Մինսկի խմբի համանախագահներն ամփոփում էին իրենց այցի արդյունքները՝ խորը մտահոգություն հայտնելով սահմանային լարվածության աճի կապակցությամբ, ադրբեջանական մամուլում տեղեկություն տարածվեց ադրբեջանական զինուժի մայոր, գումարտակի հրամանատար Ագիլ Օմարովի զոհվելու մասին, ինչից հետո Ադրբեջանի Միլի Մեջլիսի պատգամավոր Այդին Միրզազադեն կոչ արեց ադրբեջանցի դիպուկահարներին «լիկվիդացնել Նիկոլ Փաշինյանին և Դավիթ Տոնոյանին»։ Հունիսի 1-ին Արցախի ՊԲ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական հենակետում հակառակորդի արձակած մահացու կրակոցից զոհվեց ժամկետային զինծառայող Սիփան Մելքոնյանը։ Հայկական զինուժը հայ զինվորի վրեժը լուծեց դրանից մեկ շաբաթ անց՝ հունիսի 9-ին։

Լրագրողների փոխանակման ծրագիրը

Ղարաբաղյան գործընթացի մյուս հատկանշական իրադարձությունը 2019-ի ընթացքում կարելի է համարել հայ և ադրբեջանցի լրագրողների փոխայցերը, որոնք տեղի են ունեցել  անցած տարվա նոյեմբերի 17-21-ը՝ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի միջնորդությամբ։ Ընդ որում, ադրբեջանցի լրագրողները հնարավորություն են ունեցել այցելելու նաև Արցախ, իսկ հայ լրագրողների խմբում եղել է Արցախի հանրային հեռուստաընկերության ներկայացուցիչը։

Երկու գործնական արդյունք. Փաշինյանի ամփոփումը

Այսպիսով, ի՞նչ եզրակացություն պիտի անենք վերևում նշվածից։ Ինչպիսի՞ն է իրավիճակը Արցախի շուրջ 2020-ի նախաշեմին։

Տարին ղարաբաղյան հարցի մասով ամփոփել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Հայաստանի և Արցախի Անվտանգության խորհուրդների վերջին նիստին ասելով, որ այս տարվա ընթացքում խաղաղ գործընթացի արդյունքները համեստ են, սակայն արձանագրվել են երկու կարևոր պայմանավորվածություններ, որոնք վերաբերում են խաղաղության հաստատման համար նպաստավոր միջավայրի ստեղծմանը և բնակչությանը խաղաղության նախապատրաստելուն:

«Այս պայմանավորվածություններն ունեցել են երկու գործնական արդյունք. չնայած հրադադարի պարբերական խախտումներին՝ ընդհանուր առմամբ հաջողվել է խուսափել ռազմական սրացումներից և իրավիճակը պահել վերահսկելի բոլոր կողմերի համար», – ասել է Հայաստանի վարչապետը։

Ռուսաստանի երկակի ստրատեգիան. Սթրաթֆորի գնահատականը

Ամերիկյան Սթրաթֆոր (Stratfor) հետախուզական-վերլուծական կենտրոնի Եվրասիա բաժնի վերլուծաբան Եվգենի Չաուսովսկին կարծում է, որ ղարաբաղյան բանակցությունների գործընթացն այսօր իր տրամաբանությամբ էապես չի տարբերվում նախորդ տարիների բանակցային փուլերից, և հակամարտության կարգավորման հեռանկարն այսօր նույնքան աղոտ է, որքան 2016 թվականի հայտնի դեպքերից հետո։ Բայց մյուս կողմից՝ հակամարտության սրացման ռիսկերն էլ չեն մեծացել։

Ամբողջ այս պրոցեսում ամերիկյան հայտնի կենտրոնի վերլուծաբանը առանցքային տեղ է հատկացնում Ռուսաստանին՝ ասելով, որ կոնֆլիկտի պահպանումը կամ այլ խոսքերով՝ չլուծված լինելը բխում է Մոսկվայի շահերից, քանի որ դրա միջոցով նա կարողանում է կարգավորել իր հարաբերությունները Հայաստանի և Ադրբեջանի հետ ու պահպանել իր ազդեցությունը տարածաշրջանում:

«Քանի դեռ Ռուսաստանի շահը պահանջում է պահպանել հարաբերություններ ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ ու հասնել հավասարակշռության նրանց միջև, չարժե ակնկալել, որ Մոսկվան աջակցություն կցուցաբերի Լեռնային Ղարաբաղի հարցում դիվանագիտական ճեղքման, առաջընթացի հասնելուն: Բայց մյուս կողմից էլ Ռուսաստանը կփորձի զգույշ լինել,  որպեսզի թույլ չտա մի նոր էսկալացիա՝ ինչպիսին եղավ 2016 թվականին: Իհարկե, հակամարտության սրացման ռիսկը հնարավոր չէ ամբողջությամբ կառավարել, բայց ռազմավարական այն էլեմետները, որոնք ընկած են ներկա իրավիճակի հիմքում, գոնե կարճաժամկետ հեռանկարում կմնան անձեռնմխելի», – մեզ հետ զրույցում ասել է Սթրաթֆորի վերլուծաբան Չաուսովսկին:

Փակ շրջանից դուրս գալու միակ ելքը. Գոբլի ամփոփումը

Արցախի հարցում լուրջ առաջընթաց չի տեսնում նաև ամերիկացի մեկ այլ հեղինակավոր վերլուծաբան՝ ԱՄՆ Պետդեպարտամենտի նախկին հատուկ խորհրդական, ԽՍՀՄ ժողովուրդների հարցերի փորձագետ, Վաշինգտոնի Համաշխարհային քաղաքականության ինստիտուտի պրոֆեսոր Փոլ Գոբլը:

Հայտնի «Գոբլի պլանի» հեղինակն  «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ 2019 թվականը հերթական տարին էր, երբ կրկին շատերն առաջընթաց էին ակնկալում Լեռնային Ղարաբաղի հարցում, բայց, ցավոք, դա կրկին տեղի չունեցավ:  Գոբլի կարծիքով՝ գործընթացն այս փակ շրջանից դուրս կգա միայն մի դեպքում՝ եթե Մինսկի խմբի միջնորդ պետությունները՝ Միացյալ Նահանգները կամ Ռուսաստանը լուրջ ջանքեր ներդնեն խաղաղության գործընթացում:

«2019 թվականին ևս շատերն ակնկալում էին առաջխաղացում, բայց, ցավոք, դա տեղի չունեցավ: Կարծում եմ՝ գործընթացն այս փակ շրջանից դուրս չի գա, քանի դեռ Միացյալ Նահանգները կամ Ռուսաստանը լուրջ ջանքեր չեն գործադրել հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ: Կասկածում եմ, որ դա տեղի կունենա նաև 2020 թվականին», – մեկնաբանեց Փոլ Գոբլը:

Իրավիճակի կայունացումը միակ դրական տեղաշարժն էր

«Առաջին լրատվական»-ի խնդրանքով տարին Արցախյան հիմնախնդրի մասով ամփոփեց նաև ռուսաստանցի քաղաքագետ Ալեքսանդր Սկակովը՝ ասելով, որ իրական առաջընթաց 2019 թ.-ին Ղարաբաղյան գործընթացում չի եղել, թեև նման ակնկալիքներ կային: Սկակովի կարծիքով՝ կարևորն այն է, որ չեղավ հետընթաց կամ իրավիճակի ապակայունացում հակամարտության գոտում: Այս իմաստով ռուսաստանցի փորձագետը համաձայն է վարչապետ Փաշինյանի վերոհիշյալ գնահատականին:

«Գլխավորն այն է, որ չեղավ հետընթաց, և իրավիճակն ավելի հանդարտ դարձավ Լեռնային Ղարաբաղի շուրջ: Այս տեսանկյունից որոշ դրական տեղաշարժ կա, քանի որ իրավիճակը գոնե մոտ հեռանկարում ավելի խաղաղ ու կանխատեսելի է: Իրադրությունը հակամարտության գոտում բավական կայուն էր, և կարելի է ասել, որ գոնե մոտակա մի քանի ամիսների կտրվածքով այն կանխատեսելի է: Բայց իրական առաջընթաց խաղաղության գործընթացում, կրկնում եմ, ես չեմ տեսնում», – ասաց Ալեքսանդր Սկակովը՝ ավելացնելով, որ ժողովուրդներին խաղաղությանը նախապատրաստելու, հայ-ադրբեջանական երկխոսություն ակտիվացնելու մասին հայտարարությունները, կոչերը առայժմ մնում են խոսակցությունների մակարդակի վրա:

Քանի դեռ Ադրբեջանում ծաղկում է հայատյացությունը…

«Քանի դեռ Ադրբեջանում շարունակում է ծաղկել հայատյացությունը, որն այնտեղ կար և կա, ու ոչ ոք դրա դեմ չի պայքարում պաշտոնական մակարդակով, ամենագլխավորը՝ միջնորդ պետություններն ու միջազգային հանրությունը չեն փորձում որևէ կերպ դրան հակազդել… Քանի դեռ հայատյացությունը շարունակում է ծաղկում ապրել այդ երկրում՝ որևէ առաջխաղացում ժողովրդական դիվանագիտության ու հասարակական երկխոսության ակտիվացման ոլորտում ես չեմ ակնկալում», – ասում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի գիտաշխատողը:

«Լավրովի պլան» կա՞, թե՞ դա Մամեդյարովի երևակայությունն է

Ինչ վերաբերում է «Լավրովի պլանին», որի մասին Բրատիսլավայի հանդիպումից հետո հիշեցրել էր Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը՝ ասելով, թե ներկայումս բանակցությունների սեղանին հենց այդ փաստաթուղթն է դրված, Ալեքսանդր Սկակովը չի հավատում դրան:

«Ես չեմ տեսնում որևէ փաստաթուղթ: Միգուցե Մամեդյարովի սեղանին դրված է ինչ-որ նախագիծ, որը նա անվանում է «Լավրովի պլան», բայց Լավրովի սեղանին, կարծում եմ, նման փաստաթուղթ չկա: Այլ խոսքերով՝ քանի դեռ այն չի հրապարակվել ու նույնիսկ չի հնչեցվել այդ ենթադրյալ նախագծի հեղինակի՝ Լավրովի կողմից, ոչ մի «Լավրովի պլան» էլ չկա: Դա ընդամենը Մամեդյարովի երևակայությունն է, ոչ ավելին», – կարծում է ռուսաստանցի փորձագետը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում