Friday, 29 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Ո՞վ օգնեց Ուզունյանին՝ ճողոպրել Հայաստանից

Հայաստանի տարածքից Սամվել Ուզունյանի հնարավոր ելքը կանխելուն ուղղված միջոցառումների ձեռնարկման պայմաններում նախկին դատավորի կողմից «Զվարթնոց» սահմանային անցակետով երկրից մեկնելու դեպքի առթիվ անցյալ տարեվերջին քրեական գործ է հարուցվել՝ պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական անփութության հատկանիշներով։ Գլխավոր դատախազության փոխանցմամբ՝ Քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի առաջին մասով հարուցված գործն ընդունվել է Հատուկ քննչական ծառայության վարույթ:

Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախկին նախագահ Սամվել Ուզունյանը մեղադրվում է 51 հազար դոլար կաշառք ստանալու մեջ, անցած շաբաթավերջին նրան հաջողվել է լքել Հայաստանը։

Ուզունյանը, սխալված չենք լինի պնդել, որ անցած տարի ամենաշոկային էֆեկտ առաջացրած նախկին պաշտոնյան էր։

Նախ՝ կարելի է ապշել, թե ինչպես է սովորական մի կաշառակերի վստահվել Հոկտեմբերի 27-ի դատավարությունը, որը Երրորդ հանրապետության ամենաբարդ ու առեղծվածային հանցագործությունն է։ Այս հարցի պատասխանը տալը, թերևս, ամենահեշտն է, որովհետև այն թաքնված է նախկին համակարգի կոռումպացվածության հիմքերում։ Միայն նման բարոյական նկարագիր ունեցող դատավորը կարող էր հլու հնազանդ կատարել Ռոբերտ Քոչարյանի պատվերը, այլ խոսքով՝ հաստատել, այսպես կոչված, «ուչաստկովիի» վարկածը։

Մյուս հարցերն անհամեմատ ավելի բարդ են։

Օրինակ՝ ինչպես հաջողացրեց Ուզունյանը ճողոպրել, երբ նրա նկատմամբ արդեն հետապնդում հարուցելու և նրան ազատությունից զրկելու միջնորդություն էր ներկայացվել Բարձրագույն դատական խորհուրդ, որը նույն օրը այն բավարարել էր։

Ի դեպ, առանձին քննություն էլ Ոստիկանությունում է ընթանում։ «Զվարթնոց» օդանավակայանում դատավոր Ուզունյանի ճամպրուկում փամփուշտի հայտնաբերման դեպքով նյութեր են նախապատրաստվում։ Նշանակված է փորձաքննություն։ Դատավորի ճամպրուկում հայտնաբերվել է մեկ փամփուշտ՝ առանց զենքի, թե ինչպես է այդուհանդերձ նա՝ առանց ուղեբեռի, լքել Հայաստանը, պարզ չէ։ Տրամաբանական կլիներ, որ նրա նկատմամբ ևս մեկ քրգործ հարուցվեր նոր դրվագով։

Այս համատեքստում միանգամայն լեգիտիմ հարց է առաջանում՝ գործ ունենք պաշտոնեական անփութությա՞ն, թե՞ պատկան որոշ մարմինների կազմակերպված սաբոտաժի հետ։ Համենայն դեպս, այնպիսի տպավորություն է, որ ոմանք «օգնել» են, որպեսզի Ուզունյանը հեռանա երկրից ու կարծում եմ՝ քննության հիմնական խնդիրը հենց այս կասկածները հաստատելը կամ դրանք հիմնավորապես հերքելն է։

Մյուս կարևոր խնդիրը վերաբերում է Ուզունյանին հայրենիք վերադարձնելու հնարավորությանը։

Մոսկվան «ատամներով» պահում է անգամ Մարտի 1-ի մեղադրյալներին՝ թեև այդ գործում արտաքին հետքն անհամեմատ թույլ է արտահայտված։ Հոկտեմբերի 27-ի գործում ռուսական շահերն ավելի արտահայտված են ու գրեթե անիմաստ է ակնկալել, որ ռուսական կողմը կհամաձայնի հանձնել Ուզունյանին, մանավանդ, որ ոճրագործության կազմակերպիչների մասով նախաքննությունը վերսկսվել է ու շատ հնարավոր է՝ տխրահռչակ դատավորը նախաքննության մարմնին ասելիք, իսկ գուցե նաև՝ վերաբացված գործում կոնկրետ դատավարական կարգավիճակ ունենա։ Համենայն դեպս, խորհրդանշական է, որ Ուզունյանը երկիրը լքեց՝ Հոկտեմբերի 27-ի գործի վերաբացումից օրեր առաջ։

 

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում