Friday, 29 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Կլինի՞ նոր պատերազմ․ Երևանի բարդ երկընտրանքը

Միացյալ Նահանգների նախագահի հրամանով ամերիկյան օդուժն նախանցած գիշեր Բաղդադում սպանել է Իրանի ամենաազդեցիկ ու հեղինակավոր զինվորականներից մեկին՝ հատուկ ստորաբաժանման հրամանատար, գեներալ Քասեմ Սուլեյմանիին: Հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին հայտարարել է՝ դաժան հակահարվածը չի ուշանա, դիմակայությունը կշարունակվի կրկնապատկված ուժով:

Սուլեյմանին ավելի քան 20 տարի գլխավորում էր Հեղափոխության պահապանների կորպուսի մաս կազմող հատուկ ստորաբաժանումը՝ «Ալ Քուդսը», որը գաղտնի գործողություններ է իրականացնում Իրանի սահմաններից դուրս և ենթարկվում անմիջապես գերագույն առաջնորդ այաթոլա Խամենեիին:

62-ամյա բարձրաստիճան զինվորականը համարվում էր զինված ուժերի գորշ կարդինալը, ով առաջ էր տանում Իրանի շահերը Մերձավոր Արևելքում: Արևմտյան լրատվամիջոցները հաճախ նշում էին, որ հենց նա է համոզել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին միջամտել սիրիական ներքաղաքական պատերազմին, ինչն ամբողջովին փոխեց ուժերի դասավորությունը տարածաշրջանում:

Ամերիկյան օդուժի հատուկ գործողությունը տեղի ունեցավ Թեհրանի և Վաշինգտոնի միջև ծայրաստիճան լարված հարաբերությունների ֆոնին: Դեկտեմբերին 27-ին հարձակման էր ենթարկվել Իրաքում տեղակայված ամերիկյան ռազմակայանը, զոհվել էր ամերիկացի պայմանագրային մի զինծառայող, Վաշինգտոնը մեղադրել էր Թեհրանին: Ամերիկյան օդուժի պատասխան գործողության զոհ էին դարձել իրանամետ զինյալ խմբավորումներից մեկի 25 ներկայացուցիչներ: Հաջորդ օրը հարյուրավոր ցուցարարներ գրոհել էին Բաղդադում ամերիկյան դեսպանատունը և երկու օր այն պահել պաշարման մեջ:

Փորձագետները փաստում են, որ սա Վաշինգտոնի և Թեհրանի միջև լարված հարաբերությունների ամենալուրջ միջադեպն է վերջին մի քանի տասնամյակում, ինչը մտահոգությունների ալիք է բարձրացրել ողջ աշխարհում:

Կլինի՞ նոր պատերազմ․ այս հարցն է վերջին երկու օրերին ամենաշատը հուզում միջազգային հանրությանը, համաշխարհային առաջնորդներին ու փորձագետներին, մանավանդ, որ Թեհրանում բացահայտորեն խոսում են պատասխանի անխուսափելիության մասին, իսկ Վաշինգտոնը Մերձավոր Արևելք է ուղարկել 3500 զինվորականից բաղկացած նոր խմբավորում։

Իհարկե, բարդ է հստակ կանխատեսումներ անելը կամ կոնկրետ սցենարի նախապատվություն տալը, սակայն, մեծ հավանականությմաբ, ենթադրելի է, որ ԱՄՆ-ն ու Իրանը երկու երկրների տարածքներում չեն բախվելու ու էսկալացիան տարածվելու է Մերձավոր Արևելքում՝ իր մեջ ներառելով Վաշինգտոնի ու Թեհրանի դաշնակից պետություններին ու ռազմական խմբավորումներին, հակամարտությանը մասնակից դարձնելով, օրինակ, Իսրայելին ու Սաուդյան Արաբիային՝ հակամարտության թատերաբեմի վերածելով Սիրիան, Իրաքը, Լիբանանը և այլն։

Ակնհայտորեն հակամարտության նոր էսկալացիան բազմաշերտ է ու «եռացնելու» է ամբողջ տարածաշրջանը ու այս հարթության վրա շեշտակի պետք է մեծանա պաշտոնական Երևանի զգոնությունը։ Մի կողմից գործ ունենք մեզ դաշնակից երկու երկրների՝ ԱՄՆ-ի ու Իրանի հակամարտության հետ, ինչը ստիպում է ակտիվ դիվանագիտական աշխատանք տանել Վաշինգտոնի ու Թեհրանի հետ՝ անցանկալի երկընտրանքից խուսափելու համար, մյուս կողմից՝ տարածաշրջանային նոր էսկալացիան առնվազն անուղղակիորեն նոր ռիսկեր է ծնելու արցախյան հակամարտության շուրջ, ինչը մեր դիվանագիտությունից պահանջում է շատ ավելի բազմաշերտ մարտավարություն։

Պետք է իրականացնել ակտիվ դիվանագիտական աշխատանք՝ միևնույն ժամանակ, պահպանելով խոհեմությունը ու ճիշտ գնահատելով մեր երկրի սահմանափակ ռեսուրսները։ Սա այն դեպքերից է, երբ Հայաստանը չունի անհրաժեշտ սուբեկտություն՝ դեպքերի ընթացքի վրա ազդելու համար, սակայն պետք է պատրաստ լինի նույնիսկ ֆորս-մաժորային իրավիճակների։

Գոնե մինչև այս պահը տեղի ունեցած իրադարձությունները հուշում են, որ Հայաստանի իշխանությունները ադեկվատ են արձագանքում զարգացումներին։

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարությամբ իր խորը մտահոգությունն է արտահայտել  վերջին շրջանում Բաղդադում տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ և նշել, որ Հայաստանը հանդես է գալիս բացառապես խաղաղ միջոցներով իրադրության լիցքաթափման դիրքերից։

«Խորապես մտահոգված ենք վերջին շրջանում Բաղդադում տեղի ունեցած իրադարձություններով, որոնք հանգեցրել են նաև մարդկային զոհերի: Դրանք կարող են առավել վտանգել տարածաշրջանային խաղաղությունը և ապակայունացնել իրավիճակը Մերձավոր Արևելքում և դրանից դուրս: Հայաստանը հանդես է գալիս բացառապես խաղաղ միջոցներով իրադրության լիցքաթափման դիրքերից:  Հայաստանը կշարունակի սերտորեն համագործակցել իր բոլոր գործընկերների հետ՝ ի շահ տարածաշրջանային կայունության և անվտանգության»,- ասված է Հայաստանի ԱԳՆ-ի տարածած հայտարարության տեքստում։

Ավելի վաղ ՀՀ ԱԳ նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել էր, որ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հունվարի 3-ին խորհրդակցություն է հրավիրել։

Հայաստանի Հանրապետությունում կան ինստիտուտներ, որոնք ի վիճակի են հետևել իրավիճակին, վերլուծել զարգացումները, անհրաժեշտության դեպքում իրականացնել իրավիճակից բխող քայլեր, և անհրաժեշտ բոլոր հանձնարարականները տրված են․ ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հայաստանի Հանրապետությունը, ՀՀ քաղաքացին և մեր երկրում գտնվող մեծաթիվ զբոսաշրջիկներն ապրում են բնականոն կյանքով: Իսկ տնայնագործ գեոպոլիտիկներին, ովքեր ուզում են խուճապ տարածել, մի խորհուրդ կտամ՝ հանգիստ նստեք տեղներդ»,-գրել է Փաշինյանը:

Վարչապետի դիտարկումը սկզբունքորեն ճիշտ է, որովհետև էմոցիոնալ արձագանքները կամ խուճապային տրամադրություների սերմանումը միայն կարող են խոցելի դարձնել Հայաստանին, որը հնարավորինս պետք է կարողանա մեծացնել մանևրելու իր հնարավորությունը՝ խուսափելու համար անցանկալի դիլեմայից։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում