Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» հատուկ ստորաբաժանման նոր առաջնորդ Իսմայիլ Քահանին խոստացել է Մերձավոր Արևելքի տարածքում սպանել ԱՄՆ քաղաքացիներին։ Նրան մեջբերում է AlJazeera հեռուստաընկերությունն իր Twitter-ի էջում։
«Մի քիչ համբերեք, և Մերձավոր Արևելքի ողջ տարածքով կտեսնեք ամերիկացիների դիերը»,- հայտարարել է Քահանին։
Իսմայիլ Քահանին սպանված գեներալ Ղասեմ Սուլեյմանիի տեղակալն էր 1997 թվականից։ Այն մասին, որ Քահանին է զբաղեցնելու Սուլեյմանիի պաշտոնը հայտնի դարձավ հունվարի 3-ին։
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» հատուկ ստորաբաժանման հրամանատար Ղասեմ Սուլեյմանին սպանվել է հունվարի 3-ին, ԱՄՆ հրթիռային հարվածի արդյունքում։