Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Եթե Սերժիկը մնում է նոր Հայաստանում ազատության մեջ, ուրեմն այդ Հայաստանն այնքան էլ նոր չէ

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանում է  Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովաննիսյանը

– Հետհեղափոխական Հայաստան-2019․ ինչպիսի՞ն էր այն։

-Օգտվելով առիթից՝  շնորհավորում եմ իմ ընթերցողների Նոր Տարին և մեր Տիրոջ Սուրբ Ծնունդը: Ցանկանում եմ լավատեսություն, քաջառողջություն և վստահություն սեփական ուժերի նկատմամբ: Առջևում մեզ սպասում է քրտնաջան աշխատանք: Պատմությունը ցույց է տալիս, որ հեղափոխականները համեմատաբար հեշտ են անցկացնում իրենց իշխանության առաջին երկու-երեք տարիները, սակայն հետո վրա է հասնում հեղափոխությունից չափազանցված սպասումների ձախողման գիտակցումը լայն զանգվածների մոտ, ինչը և պարարտ հող է ստեղծում հին ուժերի քաղաքական ռևանշի համար: Հիասթափության վտանգավոր տարրերը մենք տեսնում ենք արդեն այսօր, և դրանք ունեն որոշակի օբեկտիվ պատճառներ: Մարդիկ տարակուսում են՝ արդյո՞ք սա հեղափոխություն էր, թե՞ ընդամենը հեղափոխական զգացմունքների, պոռթկումների քողի տակ իրականացված սովորական իշխանափոխություն, որի միջոցով փոխվեցին դեմքերը, որպեսզի նոր դեմքերի ու կարգախոսների շղարշի ներքո պահպանվի հին արատավոր համակարգը: Հասկանալի է, որ ոչ թե նույնությամբ, այլ ձևափոխված, կոսմետիկ փոփոխությունների ենթարկված տեսքով: Եթե ինձ խնդրեն մեկ բառով բնութագրել մեզանում կատարվածը, ես կօգտագործեմ հետևյալ բնութագրությունը՝ տարօրինակ իրավիճակ: Այո, սա շատ տարօրինակ իրավիճակ է, երբ հռչակվել է հեղափոխություն, բայց իսկապես հզոր հեղափոխական ալիքի շնորհիվ մերժված բռնակալը ոչ միայն հեղափոխական իշխանության կողմից չի մեկուսացվել կամ գոնե հեռացվել երկրից, այլ շարունակում է հավակնել ինչ-որ քաղաքական դերակատարության երկրի ներսում և նույնիսկ հայտարարում է հեղափոխական իշխանությանն այլընտրանք դառնալու սեփական հավակնությունների մասին: Ասում են, որ սա սիրո և հանդուրժականության հեղափոխություն է, և հենց դրա համար է Սերժ Սարգսյանն ազատության մեջ: Բայց այդ ո՞նց է ստացվել, որ այդ սերն ու հանդուրժողականությունը տարածվել է միայն Սերժ Սարգսյանի վրա, բայց ոչ, օրինակ, նույն Ռոբերտ Քոչարյանի և վերջինիս մերձավորների վրա: Նույն ՛՛վարդերի հեղափոխությունը՛՛ Վրաստանում՝ թավշյա անարյուն հեղափոխություն չէ՞ր: Իհարկե, հարցս հռետորական է: Մնում է հիշենք, որ, այնուամենայնիվ, Վրաստանում հին ռեժիմի երկու կառկառուն դեմքերն էլ՝ Էդուարդ Շևարնադզեն և Գլիգոր Աբաշիձեն, ստիպված եղան փախչել նոր Վրաստանից: Եվ եթե Սերժիկը մնում է նոր Հայաստանում ազատության մեջ ու շարունակում է զբաղեցնել իր ձեռամբ հանցագործների ոհմակի վերածված Հանրապետական կուսակցության նախագահի պաշտոնը, ուրեմն այդ Հայաստանն այնքան էլ նոր չէ կամ էլ՝ միտում ունի հարմար պահին վերադառնալու ի շրջանս յուր: Թույլ տվեք սահմանափակվեմ այս դիտարկումներով: Չեմ ուզում իմ պայծառ ընթերցողին, որը, հաստատ, իմ նման սպասել ու նպաստել է հեղափոխությանը մեր երկրում, Սուրբ Ծննդյան ու Ամանորի գալստյան այս լուսավոր օրերին ծանրաբեռնել մռայլ մտքերով:

-Կարո՞ղ ենք ակնկալել, որ 2020 թ․ կձեւավորվի ընդդիմություն Հայաստանում, որը չի ասոցացվի նախկին ռեժիմի հետ:

-Դուք ինձ ստիպում եք խորացնել իմ վերլուծությունը: Ասում եմ որպես քաղաքագետ՝ ամենայն պատասխանատվությամբ. Եթե որևե երկրում տեղի է ունենում հեղափոխություն, ապա հին ռեժիմը ներկայացնող ուժերը ի չիք են լինում՝ նրանց գործունեությունը դառնում է անհնարին, քանզի հեղափոխական բարեփոխումների արդյունքում վերանում են նրանց գործունեությունը խթանող պայմանները: Վերանում է այն պարարտ միջավայրը՝ դոդերը, լֆիկները, սերվիզի անդոները, մկները և այլն, որը սնուցում է այդ ուժերին ու նրանց գոյատևելու հնարավորություն է տալիս: Եվ ինչն ամենակարևորն է՝ վերանում է նրանց գոյությունն իմաստավորող արատավոր հին համակարգը: Եվ ինչպես առողջացած օրգանիզմում առաջացած կենարար միկրոֆլորան անհնարին է դարձնում վնասաբեր միկրոֆլորայի գոյությունը, որը պարզապես ոչնչացվում է կենարար միկրոֆլորայի կողմից ու դուրս է մղվում առողջացող օրգանիզմից, այնպես էլ հեղափոխությունից հետո հասարակության մեջ արատավոր ռեժիմը ներկայացնող հին ուժերը վերանում են: Կարիք էլ չի լինում, որ նրանք ոչնչացվեն գիլյոտինի միջոցով կամ այլ կերպ: Պարզապես նրանց համար նոր, բարեփոխված պայմաններում քաղաքականությամբ զբաղվելը դառնում է անհնարին, անպտուղ, անիմաստ, և նոր հետհեղափոխական իրավիճակում բնականոն եղանակով, միանգամայն խաղաղ ու հոժարակամ նրանք վերանում են: Ի՞նչու մեզանում այդպես չեղավ, և այսօր ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն և նրանց հարող մաֆիոզ ՛՛վերնատները՛՛ ոչ միայն չեն հրաժարվում իրենց քաղաքական հավակնություններից, այլ փորձում են դիրքավորվել ընդդիմության առաջատարների դերում: Սերժիկի, աշոտյանների, շարմազանովների, դոդերի այլընտրանք կամ ընդդիմություն դառնալու հայտը քաղաքագիտության տեսանկյունից ապացուցում է այն, որ մեր երկրում հեղափոխությունը ոչ միայն չի հաղթել, այլ հեղափոխություն չի էլ եղել: Դուք պատկերացնու՞մ եք, որ որևե երկրում հեղափոխության միջոցով միապետական ռեժիմի տապալումից հետո ռոյալիստները դառնային ընդդիմություն ու գործունեություն ծավալեին: Մյուս կողմից՝ նույն ֆրանսիայում Լյուդովիկոսի և ռոյալիստների վերադարձը հնարավոր դարձավ հեղափոխության պարտության արդյունքում: Այստեղից կարելի է եզրակացնել, որ մեզանում ընդհանրապես չի եղել հեղափոխություն, այլ եղել է սովորական իշխանափոխություն, որի արդյունքում, ինչպես միշտ է լինում, ինստիտուցիոնալ ընդդիմությունը գալիս է իշխանության, իսկ նախորդ իշխանությունը դառնում է ընդդիմություն ու պատրաստվում է վերադառնալ իշխանության արդեն հաջորդ փուլում: Բայց գուցե՞ հեղափոխությունը պարզապես պարտվել է, և մենք արդեն թևակոխել ենք սողացող հակահեղափոխության շրջան: Բայց ի՞նչ տարբերություն՝ երկու դեպքում էլ վերջնահաշիվը նույնն է…

-Անցած տարվա ընթացքում ո՞րն էր իշխանությունների ամենամեծ ձեռքբերումը, եւ ո՞րը՝ ձախողումը։

-Մեծ ձեռքբերումներ չկան, բայց որոշ հաջողություններ կան: Չի կարելի չտեսնել, որ պետեկամուտները, այսինքն՝ բյուջեի մուտքերն են ավելացել, ինչպես նաև շոշափելիորեն ավելացել են պետության պահուստային միջոցները՝ 500 միլիոն դոլարի չափով: Դրանք այն փողերն են, որոնք կային Սերժ Սարգսյանի օրոք, բայց գրպանվում էին վերջինիս կողմից ու արտահանվում արտասահման: Ձախողված եմ համարում կադրային քաղաքականությունը: Չի կարելի պետական շինարարությունը վերածել մեկ՝ թեկուզ հզոր խարիզմայով օժտված, բայց մեկ մարդու բենեֆիսի: Նույնիսկ Նապոլեոն Բոնապարտի նման հզոր անհատականությունն անհրաժեշտ էր համարում ուժեղ կադրերի ներգրավումը, իսկ ռազմի դաշտում ամենապատասխանատու գործողությունները վստահում էր հին գվարդիային, որի կազմում էին տարեց ու բազմափորձ, բազմաթիվ հաղթական մարտերում կոփված զինվորները: Անկախությունը նվաճած, արցախյան հերոսամարտում հաղթանակած սերնդին չի կարելի օտարել պետական շինարարության և հայրենիքի պաշտպանության ներկայիս խնդիրներից, չի կարելի սեպ խրել ջահելների ու ահելների միջև, չարժևորել քաղաքական իմաստությունը, որը տրվում է տասամյակներ տեւած քաղաքական պայքարի շնորհիվ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում