«Անցած տարին ես կբնորոշեմ որպես դատաիրավական բարեփոխումների առումով որպես դիրքավորման տարի։ Սա մեծ փոփոխություններին ընդառաջ դիրքավորման տարի էր, և 2020-ին սկսվում է մեծ փոփոխությունների շրջանը»,-մեզ հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը։ Նրա խոսքով՝ քաղաքացին ուզում է օր առաջ իր կյանքը բարելավել, և նա միշտ ճիշտ է, իսկ իշխող քաղաքական ուժի տեսանկյունից դու ամեն ինչ պետք է անես քաղաքացու սպասումներն արդարացնելու համար, բայց երբեք չպետք է թույլ տաս, որ քո քայլերը նոր լրջագույն խնդիրներ չառաջացնեն։