Saturday, 20 04 2024
Երևանում քաղաքացին երկորրդ հարկից ընկել է նկուղային մակարդակում գտնվող հորը
18:30
Ֆինլանդիան ԵՄ-ից փող է խնդրել Ռուսաստանին սահմանակից շրջանների համար
18:15
Սերբիան դեմ կլինի ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում Սրեբրենիցայի վերաբերյալ սպասվող բանաձեւին
Համապարփակ պաշտպանության ունակ է համախմբված ժողովուրդը. այն, ինչ մեզ պակասում է
Փրկարարներն Աբովյան քաղաքից Նուբարաշեն տանող ճանապարհի հարակից ձորակից դի են դուրս բերել
Իրանը ռևերանս արեց ՌԴ-ին և Թուրքիային. ԵՄ ներկայության ընդլայնումը միանշանակ խնդիրներ է բերելու
ԵՄ անդամ դառնալու դեպքում Վրաստանը կվերանայի «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը
Արևմուտքը չի ուզում տեսնել փլուզվելու գնով շրջադարձ կատարող Հայաստան
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման միջոցառումները շարունակվում են
Ինչ հարց են լուծել Հայաստանն ու Ադրբեջանը
Թուրքիան և Եգիպտոսը համակարգում են Գազայի հատված օգնություն հասցնելու ջանքերը․ Հաքան Ֆիդան
16:30
Դելիմիտացիա Տավուշում. ռիսկեր և հնարավորություններ
16:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ

Իրանը ԱՄՆ-ի դեմ ռազմական առճակատման չի կարող գնալ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցը քաղաքագետ Արշակ Մուսախանյանն է։

-Պարոն Մուսախանյան, ինչպես գիտեք, Միացյալ Նահանգների օդուժը Բաղդադում սպանեց Իրանի ամենաազդեցիկ գեներալներից մեկին՝ Քասեմ Սուլեյմանիին։ Միջազգային մամուլը բարձրաձայնում է իրանա-ամերիկյան ռազմական առճակատման հնարավորության մասին։ Ի՞նչ նշանակություն կարող է ունենալ իրադարձությունը տարածաշրջանի համար։

-Կարծում եմ, բարձրացված լրատվական աղմուկն ավելին է, քան իրավիճակից բխող հնարավոր վտանգները։ Ես անձամբ, ռազմական էսկալացիայի տարբերակը բացառում եմ։ Բացի հատուկենտ ասիմետրիկ հարվածներից, Իրանը ԱՄՆ-ի դեմ ռազմական առճակատման չի կարող գնալ, իսկ ԱՄՆ-ն Իրանի հարցը ռազմական ճանապարհով լուծելու տարբերակն օրակարգից հանել է դեռ անցած տարի։ Որպեսզի հիմնավորեմ պնդումս, պետք է անդրադարձ կատարեմ Թրամփի վարչակազմի նախ մեծ ռազմավարությանը, այնուհետև դրա ռեգիոնալ դրսևորմանը:

Դեռ վաղուց մի շարք ռեալիստ մասնագետներ խոսում էին այն մասին, որ ԱՄՆ-ն պետք է չեղարկի այսպես կոչված լիբերալ օրակարգը և աշխարհի տարբեր ռեգիոններում «գլոբալ ոստիկանի» ֆունկցիան կատարելու փոխարեն կենտրոնանա առաջնային մարտահրավերների վրա։ ԱՄՆ-ի թիվ մեկ մարտահրավերը ժամանակակից աշխարհում ոչ թե Մերձավոր Արևելքում է, այլ Արևելյան Ասիայում՝ ի դեմս Չինաստանի։ Վերջինիս դեմ ԱՄՆ-ն իրականացնում է ռազմական բալանսավորում (balancing), բայց նաև տեսնում ենք այսպես կոչված առևտրային պատերազմի Էլեմենտներ։

Առաջնային թիրախի վրա ռեսուրսների կենտրոնացումը տեսանելի է դարձել հատկապես Թրամփի պաշտոնավարուման տարիների։ Այսպես, եթե համեմատենք ԱՄՆ քաղաքականությունները աշխարհի տարբեր ռեգիոններում, ապա կտեսնենք, որ ԱՄՆ-ն ինտենսիվորեն զարգացնում է համագործակցությունը Արևելյան Ասիայի իր դաշնակիցների և Հնդկաստանի հետ, բայց միևնույն ժամանակ քննարկման առարկա է դարձրել Մերձավոր Արևելքում և Արևմտյան Եվրոպայում ԱՄՆ-ի ռազմական ներկայության հարցերը։ Ռազմավարական նոր շեշտադրումներից կարելի է ենթադրել, որ որևէ արտաքին գործողություն պետք է արդարացված լինի այպես կոչված քաղաքական ռեալիզմի մատերիալիստական հաշվարկի տեսանկյունից։ Գալով Իրանին, ապա այն առանցքային երկիր է Արևելք-Արևմուտք առևտրային և էներգետիկ հաղորդակցության առումով, և խնդիր է դրված հասնելու նրա հետ գործարքի՝ ամերիկյան պայմաններով։ Մի բան բայց պարզ է, պատերազմի տարբերակը նախընտրելի չէ։ Սրված միջազգային մրցակցության պայմաններում, ուժային լուծումներն այսօր ավելի մեծ գին ունեն, քան երկու տասնամյակ առաջ էին։

-Դուք նշեցիք, որ ուժային լուծումների գինը մեծ է այսօր, բայց նաև նկատեցիք, որ ԱՄՆ-ն պատերազմի տարբերակն օրակարգից հանել է միայն անցած տարի։ Ինչի՞ մասին է խոսքը։

-Տեսականորեն կա երկու տարբերակ որևէ երկրին զիջումներ պարտադրելու․ տնտեսական սանկցիաներ և ռազմական ինտերվենցիա։ Իրանի դեմ սանկցիաները գործի են դրված դեռ վաղուց։ Դրանք միտված են վատթարացնելու Իրանի տնտեսական վիճակը, որի արդյունքում՝ կամ երկրի ղեկավարները ստիպված կլինեն գնալ զիջումների, կամ կմեծանա հեղափոխության հավանականությունը։ Կես տարի առաջ նաև ռազմական լուծման տարբերակը չէր բացառվում։ Հիշենք, օրինակ, Թրամփի անվտանգության գծով խորհրդական Բոլթոնին, որը տարածաշրջան կատարած այցի ժամանակ խոսում էր «Իրանի շուրջ պարանը սեղմելու» անհրաժեշտության մասին։ Այնուամենայնիվ, անցած տարի տեղի ունեցած երկու իրադարձություն գալիս են բացառելու ռազմական լուծման տարբերակը։

Առաջին, ամերիկյան զորքերը դուրս բերվեցին Սիրիայից։ Սա տեղի չէր ունենա, եթե ԱՄՆ-ն Իրանին հարվածելու նպատակ ունենար։ Երկրորդ, պաշտոնից հեռացվեց ռադիկալ հայացքներով հայտնի խորհրդական Բոլթոնը։ Սիրիայից զորքերի դուսրբերման հանգամանքը կարևոր է նաև արդեն նշածս պրագմատիկ ռազմավարության կոնտեքստում։ Ամերիկյան զորքերը Սիրիա մտել էին Օբամայի հրահանգով՝ քաղաքացիական պատերազմի ժամանակ։ Թրամփի ադմինիստրացիան, սակայն, Սիրիայում զորք պահելու անհրաժեշտությունը չտեսավ․ զորք մնացել է միայն նավթահանքերի շրջանում։ Խոշոր հաշվով, Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ն անվտանգության հարց չի լուծում, ոչ էլ առկա է Սառը պատերամի շրջանին հատուկ կոմմունիզմի տարածման վտանգը։ Եթե չհաշվենք լիբերալ օրակարգը, ապա ԱՄՆ-ն Մերձավոր Արևելքում առկա ստատուս-քվոն պաշտպանելուց բացի այլ շահ կարող է չհետապնդել։

-Այդ դեպքում, ի՞նչու պետք է թիրախավորվեր Իրանի բարձրաստիճան գեներալը։ Արդյո՞ք սա ռազմական էսկալացիայի սկիզբ չէ։

-Ուզում եմ ուշադրություն հրավիրել մի կարևոր հանգամանքի վրա։ Ըստ հաղորդումների, գեներալը, որը սպանվել է Բաղդադում, զբաղված է եղել Իրաքում Իրանի ազդեցությունը տարածելու գործունեությամբ։ Իրաքը, Սաուդյան Արաբիան և Իսրայելը ԱՄՆ-ի հենարաններն են Մերձավոր Արևելքում, մի տարածաշրջանում, որն արտադրում է Չինաստանի նավթային ներկրումների 44%-ը։ Սրա ուղիղ կեսն արտադրում են հենց Իրաքն և Սաուդյան Արաբիան։ Չմոռանանք, որ 2017թ․-ին Չինաստանի առաջին արտասահմանյան ռազմաբազան տեղակայվել է այս ռեգիոնում՝ Ջիբութիում։ Ասել կուզեմ, որ չի բացառվում, որ գեներալը ոչնչացվել է ԱՄՆ-ի կողմից՝ գծված ստրատեգիական բալանսը խախտելուն միտված գործողությունների համար։ Սակայն գեներալին հասցեագրվում են նաև ավելի լոկալ վտանգավորության գործողություններ։

Որն էլ լինի իրական մոտիվացիան, այն չի կարող մեկնաբանվել որպես ԱՄՆ-ի կողմից Իրան մտնելու կամ Մերձավոր Արևելքում տարածվելուն ուղղված քայլ։ Խոշոր հաշվով, այլ են նաև իրանական խնդիրները։ Վաղ թե ուշ, այն պետք է կարողանա հասնել ԱՄՆ-ի հետ համաձայնության, դուրս գա տնտեսական բլոկադայից, հասնի բալանսի՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Չինաստանի և ԵՄ-ի ուղղություններով քաղաքականություններում, ձևակերպի իր դերն առևտրային մեծ հոսքերում, ապահովի տնտեսական աճ և բարեկեցություն։

Գիտեմ, որ այս հարցով էքսպերտային վերլուծությունների 99%-ը չեն կիսում այս տեսակետը և աղետ են գուշակում։ Նման արձագանքը կարող է հետևանք լինել այսպես կոչված ստրուկտուրալ մակարդակում վերլուծության իսպառ բացակայության։ Չնայած, ինչպես նկատել է միջազգային քաղաքակության լավագույն տեսաբաններից մեկը, Սթիվ Վոլթը, ստրուկտուրալ մոտեցումը միաբևեռ աշխարհում երբեմն շատ բան չի հաղորդում։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում