Բելառուսական «Նավթան» և «Մոզիր» նավթավերամշակման գործարանները հայտարարել են նավթի մատակարարման վերաբերյալ ռուսական նավթավերամշակման գործարանների հետ պայմանագրերի բացակայության և հունվարի 1-ից հումքի մատակարարման դադարեցման մասին:
«Մենք աշխատում ենք դեկտեմբերին կուտակված հումքի մնացորդների վրա կրճատված ծանրաբեռնվածությամբ: Դեռևս պայմանագրեր չկան նավթի մատակարարման վերաբերյալ, հունվարի 1-ից առաքումներ չեն եղել»,- interfax-ին ասել է գործարաններից մեկի ներկայացուցիչը:
Մեկ այլ գործարանի ներկայացուցիչ նաև նշել է, որ իրավիճակը դեկտեմբերի 31-ի համեմատ չի փոխվել, նավթ մատակարարելու պայմանագրեր չկան:
Ձեռնարկություններում նշվում է, որ հում նավթի ներկայիս պաշարները կօգնեն նավթավերամշակման գործարանի բեռնումը տեխնոլոգիապես ընդունելի մակարդակի վրա պահել մինչև հունվարի կեսը: