Նյու Յորքի Մանհեթեն շրջանում բացվել է սրճարան՝ նախատեսված կատուների համար: Reuters գործակալությունը ֆոտոշարք է պատրաստել նորաբաց սրճարանի և դրա չորքոտանի այցելուների մասին:
Համադամ խորտիկներից ու սենդվիչներից բացի՝ սրճարանն առաջարկում է նաև կենդանիների հանգստի ու խաղի բարենպաստ միջավայր:
Սրճարանի ինքնատիպ առաջարկն այցելուների համար Cat’achino սուրճն է, որի հիմնական առանձնահատկությունը սուրճի փրփուրի վրա կաթով նկարված կատվի պատկերն է:












































