Հունվարի 2-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Վաղաշեն համայնքի գյուղամիջյան ճանապարհին, անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնին՝ նույն գյուղի բնակիչ, 27-ամյա Տարոն Ղազարյանին, և նրան թողնելով անօգնական, դիմել փախուստի: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վարորդը հայտնաբերվել է, իսկ վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է Մարտունու ԲԿ։
Մարտունու ոստիկանները, մեկնելով կասկածյալի հնարավոր գտնվելու վայր, բացատրական աշխատանքների արդյունքում վարորդին գտել են. նա 45-ամյա Հայկ Դավթյանն է, որը եղել է Nissan Tiida մակնիշի ավտոմեքենայով: Ավտոմեքենան քննիչի հանձնարարականով տեղափոխվել է ոստիկանության Մարտունու բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, պարզվել է՝ նա եղել է ոչ սթափ վիճակում։