Saturday, 20 04 2024
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը

Իրավիճակի խոշոր լարում. Երեւանի խնդիրը

Բաղդադում իրանցի գեներալ, էլիտար ստոաբաժանումների հրամանատար Քասիմ Սուլեյմանիի սպանությունն անկասկած էապես լարելու է մերձավորարեւելյան ռեգիոնի առանց այդ էլ չմարող լարվածությամբ իրավիճակը: Այստեղ թեժ սցենարներ եւ կանխատեսումներ անելու համար ջանք չի պահանջվել թե նախկինում, թե առավել եւս այդ ջանքը չի պահանջվի ներկայումս, երբ գեներալին վերացնելու ԱՄՆ որոշումից ու գործողությունից հետո պաշտոնական Թեհրանը Վաշինգտոնին սպառնում է վրեժխնդրությամբ: Թե ինչ մեթոդով եւ որտեղ է իրականացվելու այդ վրեժխնդրությունը, հարց է, որը դարձյալ կարող է ունենալ պատասխանի մի քանի տարբերակներ: Տեղի ունեցածի առնչությամբ հարերը բնականաբար շատ են հայաստանյան դիտանկյունից, առաջին հերթին հաշվի առնելով այն, որ Հայաստանն Իրանին անմիջական հարեւան պետություն է, թե Իրանը, թե Միացյալ Նահանգները Հայաստանի համար չափազանց կարեւոր երկրներ են ռազմավարական, ռազմա-քաղաքական, անվտանգային, տնտեսական տեսանկյունից:

Դժբախտաբար այդ երկու երկրների հարաբերությունը լարված է տարիներ շարունակ եւ այժմ կարող է լարվել էլ ավելի: Խոսել ռազմական բախման մասին, թերեւս կլինի որոշակի չափազանցություն: Համենայն դեպս, երկու պետություններն էլ անշուշտ լավ պատկերացնում են ուղիղ բախման հետեւանքները: Միաժամանակ, հավանական է անուղղակի դիմակայության թեժացում: Այդ դիմակայությունը խոշոր հաշվով շարունակվում է արդեն բավական երկար ժամանակ: Ի՞նչ մարտահրավերներ կարող է պարունակել դրա թեժացումը Հայաստանի համար: Այստեղ իրադրությունը առավելագույն ընդգրկմամբ եւ ամբողջականությամբ դիտարկելու համար հարկ կլինի հասկանալ, թե ամերիկա-իրանյան այս բախման գործընթացն էլ ինչ սուբյեկտների է ներառում, այլ երկրների, այլ հատուկ ծառայությունների, Իրաքի կառավարությունից բացի՝ բնականաբար:

Մեծ հաշվով, Հայաստանի խնդիրն անշուշտ թե Վաշինգտոնի, թե Թեհրանի հետ դիվանագիտական ինտենսիվ աշխատանքն ու հայկական շահերի, այդ թվում մերձավորարեւելյան երկրներում հայկական համայնքների անվտանգւթյան հարցերը քննարկելն է: Այստեղ էական է իհարկե նաեւ հանգամանքը, թե ինչով կարող է օգտակար լինել հայ-ռուսական ուղղությունը, ինչպես օրինակ Սիրիայի հյուսիս թուրքական ներխուժման պարագայում, երբ Ղամիշլիի հայկական համայնքի անվտանգության հարցը Երեւանի դիմումով Մոսկվան ներառել էր Անկարայի հետ բանակցության օրակարգ: Այս դեպքում էլ Մոսկվան կարող է լինել կարեւոր գործընկեր ու խողովակ, հաշվի առնելով այն, որ Ռուսաստանն ունի մեծ ներգրավվածություն մերձավորարեւելյան գործընթացներում, միաժամանակ աշխատանքային հարաբերություն Թեհրանի ու Վաշինգտոնի հետ: Մասնավորապես, մենք օրերս անդրադարձել էինք Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպմանը՝ Ռուսաստանի եւ ՌԴ-ում ԱՄՆ նորանշանակ դեսպանի միջեւ, հարց բարձրացնելով ամերիկա-ռուսական այդօրինակ շփումների առնչությամբ եւ դիտարկելով, թե ինչ են պատրաստում Մոսկվան ու Վաշինգտոնը: Այդ ամենով հանդերձ, անշուշտ առանցքային է այն, թե ինչ կարող է սպասվել արցախյան ուղղությամբ, եթե աճում է լարվածությունն Իրանի շուրջ: Այստեղ սակայն մեխանիկական փոխազդեցության մասին խոսելը կլինի չափազանց պարզունակ, որովհետեւ լարվածությունը ունեցել է թերեւս ոչ պակաս թեժ պահեր, սակայն գործոնները արցախյան հարցում բացարձակապես այլ են, որոնք թույլ են տվել ապահովել հարաբերության կայունության միջազգային կոնսենսուսը Մինսկի խմբի համանախագահների, եւ նաեւ Իրանի ներգրավվածությամբ: Երեւանի խնդիրն անշուշտ բոլոր իրավիճակներում այդ կոնսենսուսն ապահովող գործոնները արդյունավետ կառավարելն է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում