ԱՄՆ Պետդեպարտամենտը կոչ է արել ԱՄՆ քաղաքացիներին անհապաղ լքել Իրաքը՝ երկրում աճող լարվածության պատճառով:
«Իրաքում և տարածաշրջանում լարվածության սրման կապակցությամբ, մենք կոչ ենք անում ԱՄՆ քաղաքացիներին անհապաղ լքել Իրաքը»,- ասվում է պետդեպարտամենտի հյուպատոսական գործերի բյուրոյի Twitter-ի պաշտոնական էջում տեղադրված հայտարարության մեջ:
Ինչպես ասվում է Իրաքում ԱՄՆ դեսպանատան հայտարարության մեջ, «ԱՄՆ քաղաքացիները հնարավորության դեպքում պետք է երկիրը լքեն ինքնաթիռով կամ ցամաքով գնան այլ երկրներ: