«Մենք շատ արագ մտանք ԵԱՏՄ և արդեն այդ միության անդամ ենք, բայց օրենքների ներդաշնակեցում և միասնական շուկաների ձևավորումը ֆինանսական ընդհանուր շուկայի մասով, այո, դանդաղում է։ Հայաստանը պետք է շատ ինտենսիվ այդ գործընթացների վրա իր ազդեցությունը մեծացնի։ Ես համաձայն չեմ, որ այս գործընթացը դանդաղ է ընթանում»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը։ Պատգամավորը նշեց, որ ԵԱՏՄ մենք այնպիսի կադրեր պետք է ուղարկենք, որոնք կկարողանան ի շահ մեր պետության արդյունավետ գործունեություն ծավալել։