Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

2019-ն ինչ-որ առումով նաև կորսված ժամանակ էր

Հայաստանում փոփոխությունների հասարակական պահանջը հասունացած էր։ Դրա համար էլ 2018 թվականին ժողովուրդը համախմբվեց, մերժեց ու փոփոխություններ իրականացրեց, որի արդյունքում ունեցանք նոր իշխանություն, որը որդեգրեց նոր գաղափարներ ու որակական նոր պետություն ունենալու ռազմավարություն։

Մենք 2020 թվական ենք թևակոխվում բավականին կնճռոտ և խնդրահարույց հարցերի բեռով։ Այն գործիքակազմը, այն մեթոդաբանությունը, որով 2019 թվականին իշխանությունը փորձում էր լուծել իրավապահ համակարգի հարցը, որքանո՞վ են, ըստ ձեզ, արդյունավետ․ «Առաջին լրատվական»-ի հարցին քաղաքագետ Էդգար Վարդանյանը պատասխանեց․ «Հիմնական գաղափարն այն է, որ այնպիսի լուծում առաջարկեն, որոնք չքննադատվեն ինչպես Արևմուտքի կողմից, այնպես էլ քաղաքացիական հասարակության կողմից, որպես հակասահմանադրական, որպես հակաժողովրդավարական, որպես ինչ-որ ինստիտուտների դեմ իրականացված ճնշումներ։ Այսինքն՝ այստեղ կառավարող ուժի մոտ կա զգուշավորություն։ Իմ կարծիքով՝ այդ զգուշավորությունը իշխանությունների մոտ փոքր-ինչ ավելին է, քան արժեր, որ լիներ։

Այսինքն՝ հնարավոր են ավելի կտրուկ լուծումներ հենց Սահմանադրության շրջանակներում՝ առանց որևէ մեկի իրավունքները ոտնահարելու։ Ճիշտ կլինի, որ փնտրտուքներ լինեն այդ ուղղությամբ, որպեսզի մարդիկ նստեն ու մտածեն՝ եթե հնարավոր է՝ ամեն ինչ սկսեն զրոյից։ Իսկ միջազգային փորձը ցույց է տալիս, որ հնարավոր է։ Այսինքն՝ որոշում կայացնողները քաղաքացիական հասարակության հետ մեկտեղ տարբեր ձևաչափերով քննարկումներ անցկացնեն, թե մենք այս անցումային փուլում ինչ պետք է անենք, որովհետև մենք տեսնում ենք, որ կա հանրային որոշակի դժգոհություն անցումային փուլի տեմպերի և նաև կոշտության առումով»։

 

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում