Wednesday, 24 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

2019թ.-ը Հայոց բանակի համար շրջադարձային էր

Արցախի «Ազատ հայրենիք» կուսակցության առաջնորդ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

2019Թ.-Ը ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ ՀԱՄԱՐ ՇՐՋԱԴԱՐՁԱՅԻՆ ԷՐ

Հարգելի՛ հայրենակիցներ

2️⃣0️⃣1️⃣9️⃣թ.-ն արդեն պատմություն է: Փորձագետների կողմից այն վերլուծելու, ամփոփելու եւ արդյունքները գնահատելու առիթներ շատ կլինեն, բայց, ըստ իս, տարին հաջողված էր առաջին հերթին Հայոց բանակն էլ ավելի հզորացնելու՝ ասել է թե մեր միասնական հայրենիքի արտաքին անվտանգության բարձրացումն ապահովելու առումով: Գործընթացն, իհարկե, ռազմական տիրույթում է, բայց քաղաքական գործիչներս չենք կարող չնկատելուն տալ, առավել ևս՝ չոգևորվել և չոգևորել մեր ժողովրդին: Ի վերջո, մենք ապրում ենք մի տարածաշրջանում, որտեղ անվտանգային խնդիրներն առաջնային նշանակություն ունեն, և տնտեսության զարգացմանն ուղղված մեր բոլոր ջանքերի նպատակը ժողովրդի համար կյանքի բարեկեցիկ պայմաններ ստեղծելուց առաջ բանակը ավելի հզոր դարձնելն է: Ազգ-բանակ հանրահռչակված թեզը մեզ համար վաղուց արդեն կենսակերպ է դարձել, և մենք՝ իբրև անկախ պետականություն ունեցող ժողովուրդ, պարտավոր ենք հանուն հարատևման պայքարել ու պահպանել մերը…

Իսկ ի՞նչ է հաջողվել բանակին անցնող տարում.

 Առաջնագծի ջրամատակարարման ծրագրի՝ աննախադեպ ծավալով իրականացում: Թող անհամեստ չհնչի, բայց ծրագրի մեկնարկը բարեգործական և Արցախի կառավարության միջոցներով սկսել ենք դեռևս 2016թ.-ին՝ հարավային ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերն ապահովելով խմելու մշտական ջրով: Այն հաջողված մեկնարկ էր, որպեսզի հետագայում դառնա քաղաքականություն, և ուրախ եմ, որ, նախատեսված պլանի համաձայն, ընթացիկ տարում ամբողջությամբ կավարտվի: Կարծում եմ՝ ավելորդ է նշել խմելու մշտական որակյալ ջրի առկայության կարևորության մասին:

 Զինվորական սննդի կազմակերպման ծառայությունը մասնավոր ընկերություններին վստահելը:

Ծրագիրն, իրոք, տպավորիչ արդյունքներ է գրանցել: Հետաքրքրական է՝ նորակոչիկների մոտ նկատվում է միտում, որ ցանկանում են ծառայել հենց այն զորամասերում, որտեղ համակարգն արդեն գործում է: Ծրագրի ամբողջական ներդրումը չի ուշանա:

 Աշխատավարձերի շոշափելի բարձրացումը:

Հայրենիքի պաշտպանների ֆինանսական ապահովվածությունը վեր է բոլոր տեսակի քննարկումներից: Մի բան է այս ամենը գիտակցելը, բոլորովին այլ բան՝ դրա ի կատար ածումը:

 Բարձրակարգ կահավորմամբ նոր զորանոցների կառուցումը և շահագործումը:

Այն զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավման ևս մեկ ծրագիր է:

 Առաջնագծի կահավորման՝ ինժեներական-ամրաշինական նոր որակի աշխատանքների իրականացում, որն ուղղված էր մեր զինվորների ծառայության պայմանների բարելավման և թշնամու հնարավոր ոտնձգությունների դեմ տեխնիկապես ավելի ապահով սահման ունենալուն: Ընթացիկ տարում այն նոր թափով կշարունակվի:

 Սպայական անձնակազմին, թոշակառու սպաներին սոցիալական ծրագրերով բնակարաններով ապահովելու ուղղությամբ իրականացված աշխատանքները: Իսկ որ ամենակարևորն է, ՊԲ հերթացուցակում գտնվող բոլոր սպաների՝ մինչև 2023թ.-ը բնակարանային խնդրի լուծման որոշման կայացումն էր:

 Սպառազինություն: Անկախությունից հետո մեր բանակը բազմիցս ձեռք է բերել նոր սպառազինություն, բայց այս որակի ու քանակի ձեռքբերում դժվար է հիշել:

Ա. Ռուսական արտադրության գերժամանակակից հակաօդային եւ հակահրթիռային պաշտպանության «ՏՈՐ-Մ2ԿՄ» համակարգեր, «Օսա-ԱԿ» զենիթահրթիռային համալիրներ:

Հայոց երկնքի պաշտպանությունն այսօր ավելի հուսալի է, քան երբևէ, և չգնահատել այս փաստն ուղղակի չենք կարող:

Բ. «ՍՈՒ-30ՍՄ» մակնիշի գերժամանակակից բազմաֆունկցիոնալ կործանիչները, ինչը թույլ կտա իրականացնել ինչպես պաշտպանական՝ պայքար հակառակորդի ավիացիայի դեմ, այնպես էլ հարձակողական գործողություններ՝ թշնամու ցամաքային թիրախների դեմ գերճշգրիտ հարվածների իրականացմամբ։

Գ. Սեփական ռազմարդյունաբերության կատարելագործում: Արցախում և Հայաստանում նոր սերնդի ԱԹՍ-ների արտադրության կազմակերպում, որոնք բարձր արդյունավետությամբ կատարում են ինչպես հարվածային, այնպես էլ դիտարկման գործողություններ:

Շարքը կարելի է երկար շարունակել, քանի որ հայկական բանակի զինպահեստները գրեթե ամենօրյա պարբերականությամբ համալրվում են արդի տարբեր սարքավորումներով ու զինատեսակներով: Բայց սահմանափակվենք այսքանով, քանի որ, մասնագետների կարծիքով, այս փուլում այսքանն էլ է բավարար, որպեսզի 2020թ.-ը խաղաղ ու կանխատեսելի լինի: Իսկ արդեն ընթացիկ տարում սպասվող նոր սպառազինությունների ձեռքբերումն ավելի հաստատուն կդարձնի տարածաշրջանի կայունությունը:

https://www.facebook.com/ArayikHarutyunian/posts/452950182069027?__tn__=K-R

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում