ԱՄՆ պետքարտուղարությունը կոչ է արել ամերիկացիներին անհապաղ լքել Իրանը` երկրում ստեղծված լարվածության պատճառով, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Ավելի վաղ Պենտագոնը հաստատել էր, որ ԱՄՆ-ի իրականացրած հատուկ գործողությունների արդյունքում սպանվել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Կուդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար, գեներալ Սուլայմանը: Իրանի պատասխան գործողությունները փորձագետները դժվարանում են կանխատեսել, սակայն նշում, որ հետևանքները կարող են լինել անդառնալի: