Friday, 19 04 2024
Միայն վրաց ժողովրդի ճնշմամբ հետ կկանչվի օրենքը, ինչպես մեկ տարի առաջ
16:24
Մենք ուշադիր հետևում ենք Վրաստանի իրավիճակին. Պատել
Մոսկվան այլևս իրավունք չունի խոսելու հայ-ադրբեջանական կոնֆլիկտից. կորցրեց արբիտրի կարգավիճակը
16:09
Իրանը ազատ է արձակել հնդիկ քաղաքացիներին
Հայաստանը ստիպված է լինելու արձագանքել, տալ ռուս խաղաղապահների չորսամյա տեղակայման գնահատականը
15:50
Ուկրաինան կարող է պարտվել 2024թ. վերջին. ԿՀՎ ղեկավար
ՄԻՊ-ը ահազանգ է ստացել Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի վերաբերյալ
15:35
G7–ի արտգործնախարարները կոչ են անում բացել Հայաստան-Թուրքիա սահմանը
«Հայաստանը դեռ չի կարողանում որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին». Լավրով
«Շարունակում ենք Հայաստանի հետ դաշնակիցներ մնալ». Լավրով
Թբիլիսիում 40 մարդ է ձերբակալվել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ կազմակերպված ակցիայի ժամանակ
15:20
Կոպենհագենում շարունակվում են բորսայի շենքի հրդեհաշիջման աշխատանքները
15:10
ԱՄՆ-ն 40 մլն դոլար կհատկացնի Արգենտինային պաշտպանության համար
Ինչու՞ է հապաղում Ֆրանսիան Կապանում
14:50
Իրանում հայտարարել են, որ Սպահանի երկնքում խոցված ԱԹՍ-ներն արձակվել էին երկրի ներսից
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին
Սլավոնական համալսարանում ահաբեկչության վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել․ ՆԳՆ
ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով
Պետպատվերով բուժօգնությունը շարունակվում է. ԱՆ-ն պարզաբանում է տարածել
Փոխնախարարներն ընդունել են ԱՄՆ Պետդեպի թմրամիջոցների դեմ պայքարի բյուրոյի (INL) տնօրենին
14:15
Վաշինգտոնը սահմանափակումներ է մտցրել Իսրայելում ԱՄՆ քաղաքացիների տեղաշարժի համար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության զարգացումը
Լարսը փակ է բեռնատարների համար
Սպանել է, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Հարկ վճարելը՝ ներդրում սեփական բարեկեցության և անվտանգության գործում
Փոխվարչապետը նոր խորհրդական ունի
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել

2020 թվականի կարևոր ինտրիգը. նայել Հրայր Թովմասյանից և բոլորից հեռու

2020 թվականին սպասվող նշանակալի իրողություններից մեկը Սահմանադրության փոփոխության գործընթացն է, որ ազդարարել է իշխանությունը դեռևս նախորդ տարի, հայտնելով հանրությանը, որ փետրվար-մարտին կարող է ձեավորվել դրանով զբաղվող աշխատանքային խումբն ու կսկսվեն քաղաքական ուժերի հետ աշխատանքները: Ներկայումս այդ գործընթացը սկսել է դիտարկվել առավելապես Սահմանադրական դատարանի, դրա նախագահի և կազմի շուրջ ստեղծված գործընթացի համատեքստում, որպես հանգուցալուծման մեխանիզմ: Աստեղ իրականում հանրության համար կարող է լինել որոշակի ծուղակ: Որ ՍԴ դատարանի, դրա նախագահի շուրջ ձևավորված իրավիճակը ունի որևէ հանգուցալուծման անհրաժեշտություն, անկասկած է: Այն դարձել է այսպես ասած ներքաղաքական «վամպիրիզմի» դրսևորում, որ հանրությունից խլում է ահռելի էներգիա, նյարդ, հոգեբանություն, և որևէ կերպ հասկանալի չէ դրա խորքային իմաստն ու նպատակը:

Հասկանալի չէ անգամ այն պարագայում, որ՝ իհարկե, գործ ունենք նախկին համակարգում ձևավորված ոչ լեգիտիմ կառույցի և դատարանակազմի հետ: Բայց նույնիսկ այստեղ համոզիչ չէ այն, որ դա մեծ խնդիր է նույն այդ նախկին համակարգին հաղթահարած հեղափոխության և դրա արդյունքում ձեավորված կառավարող մեծամասնության համար՝ հեղափոխության փաստի արդյունավետ կապիտալիզացիայի տեսանկյունից:

Վերջին հաշվով, Հրայր Թովմասյանն է եղել նախկին՝ արդեն մերժված և իշխանությունից հեռացած համակարգի մասը, ոչ թե այդ համակարգն էր Հրայր Թովմասյանի մաս: Հետևաբար, Սահմանադրության բարեփոխման թեման պետք է դուրս բերել Հրայր Թովմասյանի թեմայի կախվածությունից, թույլ չտալ, որ տեղի ունենա այդ «սերտաճումը»: Ոովհետև Հայաստանի սահմանադրական ռեֆորմի հարցը պետք է դիտարկվի ոչ թե հերթական տասնամյակի՝ Հայաստանում ավանդույթ է դարձել տասնամյակը մեկ Սահմանադրության իրավիճակային փոփոխությունը, այլ տասնամյակների հեռանկարով: Իսկ դա նշանակում է, որ նոր Սահմանադրություն ասելիս պետք է նայել ոչ թե Հրայր Թովմասյանին, այլ հեռու, շատ ավելի հեռու:

Ըստ այդմ, գործընթացի հիմքում պետք է լինի քննարկումը և նույնիսկ բանավեճը հենց այդ համատեքստով, եթե կուզեք՝հենց վարչապետ Փաշինյանի սահմանած 2050 թվականի հեռավորության համատեքստով: Ինչ ենք մենք ուզում առնվազն այդ հեռավորության վրա, ինչ ենք մենք պատկերացնում, և ինչով է այդ պատկերացումների պարագայում մեզ խանգարում ներկայիս Սահմանադրությունը, ինչն է պակասում, և այլն: Հակառակ դեպքում, մենք կունենանք իրավիճակային տրամադրությունների ազդեցությամբ ձևավորված նոր փաստաթուղթ, որը կարճ ժամանակ անց կարող է դարձյալ չհամապատասխանել մեր ցանկություններին ու պատկերացումներին:

Սահմանադրության ռեֆորմի հարցում մեր գլխավոր խնդիրը, և հաջողության գրավականը կլինի այն, որ այդ աշխատանքում ներգրավված մարդիկ կարողանան տեսնել այնքան հեռու, որ այդ հեռվում չտեսնեն իրենց:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում