Thursday, 25 04 2024
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից

Տարին սկսված է, մարտահրավերը հանրությանը՝ նետված

Պետք է արձանագրել, որ 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից և իշխանության փոփոխությունից հետո Նոր Տարվա մուտքը արժանանում է հանրային որոշակի առանձնահատուկ ընկալումների, ինչը բնականաբար պայմանավորված է այն հեղափոխական տրամադրության և հոգեվիճակի ազդեցությամբ, որ կա հանրության մոտ:

Մյուս կողմից, պետք է նաև արձանագրել մեկ այլ իրողություն, որ մենք փաստորեն թևակոխում են հետհեղափոխական իհարկե դեռևս ոչ օրացուցային երրորդ տարին, սակայն այդուհանդերձ մի ժամանակաշրջա, երբ կարող ենք ասել, որ հեղափոխությունից հետո Հայաստանը որոշակիորեն հատում է հասարակածը: 2020 թվականը լինելու է Հայաստանում հասարակական-քաղաքական զարգացումների տեսանկյունից որոշակիորեն մեկնակետային տարի, երբ աստիճանաբար գործընթացի մասնակիցների վարքագիծն ավելի ու ավելի է թելադրվելու սպասվող նոր ընտրությամբ:

Եվ որքան էլ Հայաստանում 2018 թվականին տեղի ունեցավ հետանկախական շրջնում գործնականում առաջին ազատ և արդար ընտրությունը, այդուհանդերձ առաջիկա ընտրական ցիկլը լինելու է իրական և լուրջ քննություն քաղաքական գործընթացների մրցակցային կազմակերպման տեսանկյունից: Ի վերջո, դա է լինելու նոր իշխանության իրական քննությունը:

Մյուս կողմից, այստեղ լրջագույն մարտահրավեր կա նաև հանրության համար՝ թե ընտրության ինչպիսի հնարավորություն է ունենալու հասարակությունը: 2018-ի ընտրությունը գործնականում ընտրություն էր առանց դա հնարավորության, ինչը բխում էր հեղափոխական իրողություններից: Նույնը կրկնելն իհարկե տարբերակ կարող է լինել հաջորդ ընտրական ցիկլի համար, բայց դա կնշանակի, որ հեղափոխությունն արձանագրում է առնվազն այդ կարևոր հարցում մի մեծ անարդյունավետություն, եթե ձևավորված չէ քաղաքական մրցակցության նոր որակ: Եվ դա անարդյունավետություն է ոչ միայն կառավարության, այլ նաև հանրության, ու գուցե առաջին հերթին հանրության համար: Որվհետև մրցակցւթյան բացակայությունը կառավարության համար առնվազն կարճաժամկետ իմաստով նույնիսկ հարմարավետության գոտի է, թեև իհարկե երկարաժամկետ իմաստով խնդիրներ կունենա նաև այդ հարմարավետության մեջ գտնվող կառավարող ուժը: Սակայն, հանրությունը խնդիրներ կունենա թե կարճաժամկետ, թե երկարաժամկետ իմաստով, հետևաբար դրանից խուսփելը և քաղաքական մրցակցության դաշտ ձևավորելը առաջին հերթին հանրության համար է կարևոր հարց և մարտահրավեր: Եվ այն լուծելու կարողությունն ու որակն է նաև, որ պետք է պայմնավորի պետական ընդհանուր ընթացքի արդյունավետությունն այլ ուղղություններով, որոշակի մրցակցային իրողությունների առաջ դնլով իշխանությանն ու լավ իմաստով զրկելով նախկին իշխանության հետ հվերժական թվացող կռվի գրեթե երաշխավորված դափնիներից, ստիպելով գերազանցապես մտածել աշխատանքային դափնիների մասին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում