2019 թվականը Հայաստանի և հայ ժողովրդի համար առաջընթացի և հաջողությունների տարի էր: Այն մեզ փոխանցել է ուժ և եռանդ նոր թափով մեր աշխատանքը շարունակելու, հավակնոտ գաղափարներ կյանքի կոչելու, հետաքրքիր նախաձեռնություններ մեկնարկելու համար: Այս ճանապարհին հայկական սփյուռքը և ընդհանրապես Հայաստան-սփյուռք հարաբերությունները նշանակալի տեղ և դերակատարություն ունեն:
Ուզում եմ շնորհակալություն հայտնել աշխարհի բոլոր անկյուններում ապրող սփյուռքահայերին, որ իրենց մտքում, կյանքի օրակարգում ունեն հայրենիքի ու հայկականության հետ կապը: Յուրաքանչյուր սփյուռքահայի հետ աշխատանքը մեզ համար կարևոր է:
2020 թվականին մաղթում եմ հաջողություններ, մեծ ձեռքբերումներ և անկասելի առաջընթաց՝ հանուն Հայաստանի Հանրապետության և սփյուռքի:
Զարեհ ՍԻՆԱՆՅԱՆ
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար
https://www.facebook.com/zareh.sinanyan/posts/10206635673807330