Tuesday, 16 04 2024
13:45
«Մենք այլընտրանք չունենք». Գալանտը՝ Օսթինին
13:30
ԱՄՆ-ն այն կարծիքին է, որ Իսրայելի պատասխանն Իրանի հարվածներին կլինի սահմանափակ․ NBC News
13:15
Ռիշի Սունակն Իսրայելին կոչ է անում զսպվածություն ցուցաբերել
Հայաստանը եզդիներին աջակցել և դատապարտել է 2014-ի եզդիների նկատմամբ ցեղասպանությունը․ ԱԳՆ փոխնախարար
Եզդի կանանց իսլամիստները վաճառում են․ 100 հազարավոր կանայք դեռ ճամբարներում են. Բաքոյան
13:00
Օլաֆ Շուլցը Պեկինում հանդիպել է Սի Ցզինպինի հետ
12:45
Ռուսական հակահարձակումը վտանգավոր է Ուկրաինայի համար
Խուզարկություններ ՀՀ առողջապահության նախարարությունում
12:30
Մելանի Ջոլին ողջունել է առաջին կանադացի փորձագետի միանալը ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությանը
Վերականգնվել է տնտեսվարողի կողմից պետությունից թաքցված 848 մլն. դրամի հարկային պարտավորություն
Ռազմավարական հաղորդակցության խնդիրները շատ են. բարեփոխումները սկսված են՝ գործիքներ կներդրվեն
Լռե՛ք և լսե՛ք ձեր իսկ խոսքը 2020թ.-ին և հիմա, բավ է, դուք ձայնից զրկվում եք. Ավինյան
12:25
Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը
Ի՞նչ կասեր Գաֆեսճյանը՝ քաղաքապետին, ով պաշտոնի է բերել նախկին թաղապետին, որը կալանավորված էր
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով մեկնել է Լիտվա
Ոստիկանությունը միշտ հանցավորության դեմ պայքարի առաջնագծում է. ՀՀ ՆԳ նախարարի ուղերձը Ոստիկանության օրվա առթիվ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
Հայաստանի անվտանգային մարտահրավերները չափազանց մեծացել են. ՀՀ-ի դիրքավորումները փոխվել են
«Կասկադը» 100 տարի հետո չի քանդվելու և այլ բան կառուցվի. Ավինյան
26 հարց նորից չզեկուցվող է, դարձնե՛լ զեկուցվող. քաղաքապետարանի ոչ թափանցիկ գործելաոճն անընդունելի է
Պարո’ն Երիցյան, մի օր որ դուք էս աթոռին կնստեք, գրածները տառացի կմեկնաբանեք՝ Ձեր ձևով
Լուրերի օրվա թողարկում 12։00
12:02
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Տիմոշա» ՍՊԸ արտադրության հալվաներում հայտնաբերվել է կադմիում
Հարավային Կովկասում Թուրքիայի ներկայությունը Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի «հարեւանության» սպառնալիք չէ՞
Վրաստանի խորհրդարանի հանձնաժողովն ընդունել է «օտարերկրյա գործակալների մասին» օրինագիծը․ ոստիկանությունը ձերբակալել է բողոքի ակցիայի 14 մասնակցի
ԱԺ պատգամավորի հասցեին վիրավորական արտահայտություններ և սպառնալիքներ հնչեցրած անձը ձերբակալվել է
11:15
Համաշխարհային առաջատար հիպերմարկետ TEMU-ն այսուհետ սկսում է ուղիղ, արագ, անվճար առաքումները դեպի Հայաստան Onex-ի միջոցով
Ուղիղ. Ազգային ժողովի հերթական նիստը
Նեթանյահուն բանակին հանձնարարել է հարձակման թիրախներ առաջարկել Իրանում

Հայաստան 2020. հարձակում ամբողջ ճակատով

Տարեմուտի կապակցությամբ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի շնորհավորական ուղերձում շոշափված պաշտպանական մարտավարության և ռազմավարության համար կարևոր ասպեկտներն ու խրամատային պաշտպանությունից անկանխատեսելի հարձակման ունակության անցման մասին դիտարկումները անկասկած Հայաստանի համար ունեն խորքային նշանակություն ոչ միայն ռազմական իմաստով: Դա էլ իր հերթին ստիպում է, որպեսզի պաշտպանության նախարարի գնահատականները դիտարկվեն ցիկլային տրամաբանությամբ: Ասել կուզի, Հայաստանը չի կարող ունենալ հարձակողական ռազմավարություն պաշտպանական քաղաքականության, անվտանգային քաղաքականության առումով, չունենալով հարձակողական ռազմավարություն պետական քաղաքականության և պետական կառավարման բոլոր ուղղություններով, սկսած տնտեսությունից, մինչև դիվանագիտություն:

Այսինքն, Հայաստանը կամ ամբողջապես, որպես մեկ պետական օրգանիզմ է անցնում հարձակողական քաղաքականության, կամ իայն պաշտպանական բնագավառը չի կարող տևական արդյունավետությամբ իրականացնել իր ռազմավարությունը:

Հայաստանն իր հանրային, պետական ռեսուրսային համակարգով բավականին սուղ և սահմանափակ է, ըստ այդմ կամ աշխատում է ցիկլը, շրջանառությունը, կամ շղթան ինչ որ մի տեղ ընդհատվում է և խափանում ամբողջը: Այդ տեսանկյունից, թե անցնող տարվա, թե առավել ևս գալիք տարվա համատեքստում հույժ կարևոր է այն, թե ինչպիսի տնտեսական ՙհարձակումներ՚ է արձանագրելու Հայաստանը կոռուօպցիայի և ստվերի, ու նաև գանձագողության դեմ պայքարից բացի: Այդ պայքարի էֆեկտը տեսանելի է անզեն աչքով, թե բանակում, թե այլ ուղղություններով կատարվող ներդրումներում: Սակայն պետք է արձանագրենք մի բան, որ Հայաստանը հեղափոխությունից հետո արդեն մոտ երկու տարի փորձում է լրացնել այն բազային բացերը, որոնք պետք է րացված լինեին անցնող քառորդ դարի ընթացքում, եթե չափենք իրավիճակը հետպատերազմյա շրջափուլով: Այսինքն, այն խնդիրները, որ ներկայումս լուծվում են տարբեր սոցիալական, ենթակառուցվաքային և անգամ պաշտպանական ուղղություններով, դրանք պետք է Հայաստանի համար վաղուց լինեին հաղթահարված:

Մյուս կողմից իհարկե, եթե դրանք լինեին լուծված, ապա Հայաստանում վիճակը ընդհանրապես կարող էր լինել բոլորովին այլ, և հետևաբար մենք ներկայումս չէինք գտնվի հետհեղափոխական փուլում: Ու այդ առումով, բազային բացի համալրումը ներկայումս իհարկե օբյեկտիվ խնդիր է, որից սակայն Հայաստանը պարտադրված է արագորեն անցնել արդեն ավելի խորքային նպատակադրումների, ինչպես օրինակ ազգային անվտանգության նոր ռազմավարության քննարկմանը հայտարարել էր հենց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այլ կերպ ասած, ռազմական հարձակման և հակահարձակման կարողությունը գործնական անհրաժեշտության չհասցնելու համար, Հայաստանը պետք է 2020 թվականին հարձակման անցնի պետական կառավարման ամբողջ ներքին ու արտաքին ճակատով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում