Tuesday, 23 04 2024
10:15
Նավթի գներ. 22-04-24
Քննարկվել է Երևանում կայանալիք ՎԶԵԲ տարեկան հանդիպման մանրամասները
Բաքվի համար 4 գյուղերը միայն ճնշման միջոց են. գլխավոր հարցը մնում է Մեղրիի ճանապարհը
Հրդեհ Հրազդանի կիրճում
Իրանը չի ուզում «խնջույքը» շարունակել, Իսրայելը չի գնա էսկալացիայի. ամեն ինչ վերջացա՞վ
Սպասվում է կարճատև անձրև
Տարածաշրջանը կարող է դառնալ պոլիգոն
Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է. «Հրապարակ»
Համերգն առանց տեղական «իշխանիկների». «Հրապարակ»
Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ. «Ժողովուրդ»
Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը. Յուրիկների պակաս չի զգացվում. «Հրապարակ»
Տավուշի համար ճակատագրական պահին դատախազը լքում է պաշտոնը. «Ժողովուրդ»
36 կգ ոսկու եւ 293 միլիոն ռուբլու անհետացման գործով վկայի կարգավիճակում դատավոր է հարցաքննվել. «Ժողովուրդ»
Վրաստանը խոսեց «երկար մտածելուց» հետո
Սլովենիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի՝ խաղաղությանն ուղղված քայլը
Հրդեհ է բռնկվել Նուբարաշեն 11-րդ փողոցի երկու տներում
Դանիայի թագավորության պատվիրակությունն այցելել է Մարտունի համայնք
Պուտինը Սերգեյ Բեզրուկովին պարգևատրել է շքանշանով
Հուշարձանների անվտանգությունը հնարավոր է միայն, երբ թշնամանք չլինի. Փաշինյան
ԼՂ հայերի վերադարձը նման պայմաններում անհնարին եմ համարում. Փաշինյան
ՌԴ-ն և Ադրբեջանը հիբրիդային հարձակում են գործել ՀՀ-ի դեմ բրյուսելյան հանդիպումը կանխելու համար
ՀԱՊԿ-ի վրա սկզբունքորեն չի կարելի հույս դնել. չունեմ պատասխան՝ ինչու ենք մնում այնտեղ. Փաշինյան
Վարորդը ի նշան բողոքի ավտոմեքենան վարել է Գյումրու քաղաքապետարանի ուղղությամբ
Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ն ենք ձեռք բերել. ուժերի բալանսը կարևոր է խաղաղության համար
23:18
Մոսկվան Ալիևին հրավիրել է ավելի քան բաց խոսակցության
ԵՄ-ի հետ մերձեցման հրապարակային ճանապարհով ենք գնում. գաղտնի պայմանավորվածություններ չունենք
Մենք գիտենք այդ կարմիր գիծը․ վարչապետն ու նախագահը հանդիպել են
Մեքենայով հարվածել է համագյուղացու մեքենային, վիճել են և դանակահարել

Խաղաղության պարտադրումը շատ ավելի լայն հասկացություն է. Սեյրան Օհանյան

Ավարտին է մոտենում 2019 թվականը, եւ Ամանորի նախաշեմին համացանցը կրկին ողողվում է սիրո, միասնության գովաբանմամբ։ Այս մասին facebook-ի իր էջում գրել է Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։

Նա, մասնավորապես, գրել է.

«Միանալով բոլոր անկեղծ եւ գեղեցիկ մաղթանքներին՝ ես ուզում եմ ամենից առաջ առանձնահատուկ երախտագիտությամբ եւ գնահատանքով շնորհավորել բոլոր այն մարդկանց, ովքեր գիշեր ու զօր, իրենց կուրծքը վահան դարձրած, պահպանում են մեր ժողովրդի անդորրը՝ անառիկ պահելով մեր եղբայրների ու որդիների արյունով գծված սահմանը, հողը․ շնորհավորում եմ Հայկական բանակի ողջ անձնակազմին, նրանց սատարող, պետականամետ բոլոր ուժերին, ողջ ժողովրդին։

Մեր հաղթանակած բանակը այսօր էլ հակառակորդին խաղաղություն է պարտադրում, սակայն որքան էլ այն ամուր լինի՝ երկրի թերեւս միակ հենարանը, միակ հավասարակշիռ, վստահելի ուժը, պետք է ընդունել, որ խաղաղության պարտադրումը շատ ավելի լայն հասկացություն է, եւ բանակն այդ գործընթացում կարեւորագույն օղակներից մեկն է միայն։

Դիվանագիտական սկզբունքային, անվրեպ քաղաքականությունը, տնտեսության շարունակական զարգացումը նույնքան էական, վճռորոշ գործոններ են եւ աշխարհաքաղաքական, տարածաշրջանային բարդ զարգացումների, դեպի մեզ ուղղված արտաքին եւ ներքին սպառնալիքների, հակամարտ ուժերի անհավասարության պայմաններում կանխարգելիչ եւ հակառակորդի ախորժակը զսպող դեր են կատարում։

Ես խորապես հավատում եմ, որ Հայկական բանակը, հայ ժողովուրդը շարունակելու են պատվով դիմակայել մարտահրավերներին`ապահովելով մեր քրիստոնյա պետության արժանի ներկայությունը աշխարհի հզոր տերությունների կողքին։

Կորով եմ մաղթում ձեր ոգիներին, զորություն՝ բազկին․․․

Եվ հավերժ խոնարհվում եմ

հանուն հայրենիքի, խաղաղության նահատակված մարտիկների հիշատակի, նրանց հարազատների, մարտերով անցած մեր եղբայրների ու որդիների սխրանքի առաջ»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում