«Գազպրոմ» ընկերությունը հաղորդագրություն է տարածել, որի համաձայն՝ 2020-ին գազի մատակարարումը Հայաստան կշարունակի նախկին պայմաններով։
«Գազպրոմ էքսպորտ» և «Գազպրոմ Արմենիա» ընկերությունները Հայաստանի Հանրապետություն ռուսական գազի մատակարարման պայմանագրի լրացուցիչ համաձայնագիր են ստորագրել:
Ըստ այդմ՝ 2020-ի հունվարի 1-ից Վրաստանի և Հայաստանի սահմանին գազի գինը կպահպանվի 2019 թ-ի մակարդակին։ Ներկայում «Գազպրոմ Արմենիան» 1000 խմ գազը իր մայր ընկերությունից գնում է 165 դոլարով։ Սպառողներին մեկ խմ գազը վաճառվում է 139 դրամով, իսկ սոցիալապես անապահովներին 80 դրամով՝ մինչև 600 խմ ծավալը։
Ռուսական գազի մատակարարման պայմանագիրը գործում է մինչև 2020-ի ավարտը: