Friday, 19 04 2024
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է դիրքապահների պարգևատրումներին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է դիրքապահների պատգևատրումներին և գրել.

Դիրքապահների պարգեւատրումների շուրջ առաջացած աղմուկի վերաբերյալ հարկ եմ համարում արձանագրել հետեւյալը.

1. 2018 թվականի դեկտեմբերին Պաշտպանության նախարարության աշխատավարձի գծով նախատեսված ծախսերի խնայողությունների հաշվին դիրքապահներին վճարվել է միջինը 60 հազար դրամ միանվագ պարգեւավճար:

2. Խնայողությունները առաջացել են տարբեր հանգամանքների բերումով. թափուր աշխատատեղեր, հաստիքակազմի արդյունավետության բարձրացում եւ այլն:

3. 2019 թվականի արդյունքներով՝ 2-րդ կետում նշված հանգամանքների որոշ չափով կարգավորման և, հատկապես, 2019 թվականի կեսից բանակում աշխատավարձերի բարձրացման արդյուքնում (միջինում տասը տոկոսով բարձրացել են բոլոր զինծառայողների աշխատավարձերը, ավելացել են առանձնահատուկ պայմաններում ծառայություն իրականացնողներին տրվող հավելավճարները, վերանայվել են ժամկետային զինծառայողներին տրամադրվող դրամական ապահովության չափերը), խնայողությունների թիվը եղել է ավելի քիչ։ Արդյունքում, այս տարեվերջին պարգեւատրումների համար նախորդ տարվա 1.2 միլիարդ դրամի փոխարեն հնարավոր է եղել հատկացնել 500 միլիոն դրամ, որով խրախուսվել են միայն լավագույնները:

4. Այս ամենի արդյունքում բոլոր դիրքապահների կողմից ստացվող գումարը ոչ միայն չի նվազել, այլեւ էականորեն ավելացել է: Երեկ Նոյեմբերյանի դիրքերում տեղում պարզեցի հարցը. նախորդ տարվա դեկտեմբերին շարքային պայմանագրային դիրքապահները ստացել են 60 հազար դրամ պարգեւավճար: Իսկ այս տարվա հունիսից 18%-ով կամ շուրջ 25 հազար դրամով բարձրացել են վերջիններիս աշխատավարձերը և մոտ 8 հազար դրամով ավելացել են առաջնագծում ծառայության համար տրամադրվող հավելավճարները։ Նշված ավելացումների արդյունքում շարքային պայմանագրային դիրքապահների մաքուր ամսական դրամական ապահովության գումարներն աճել են շուրջ 23 հազար դրամով: Հունիսից այս կողմ, ուրեմն, փաստացի ստացել են 161 հազար դրամ ավելի գումար (հաշվարկի մեջ են մտնում հունիս-դեկտեմբեր ամսվա վճարումները): Ուշադրություն դարձրեք, որ խոսքն այս պարագայում միայն շարքային կազմի մասին է, օրինակ՝ սպայական կրտսեր կազմի համար ամսական աճը կազմել է մոտավորապես 70 հազար դրամ։

Եւ ուրեմն, այս տարի նախորդ տարվա միանվագ 60 հազարի փոխարեն շարքայինները ստացել են 161 հազար, ամենամսյա վճարումով (աճը՝ 168 տոկոս): Հաջորդ տարի նախորդ տարվա 60 հազարի փոխարեն կստանան 276 հազար դրամ, կրկին ամսական վճարումներով (աճը՝ 360 տոկոս): Հարց՝ ինչի՞ համար է աղմուկը եւ ովքեր են հեղինակները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում