Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը ձիավարել է կրկեսի բեմում։ Այդ մասին տեղեկացնում է Fergana-ն։
Տեղեկացվում է, որ Բերդիմուհամեդովը դիտել է «Գալկընըշ» ձիախաղերի ազգային խմբի ձիարշավորդների ցուցադրությունը։ Այնուհետև նա շփվել է ձիարշավորդների հետ, ինչպես նաև նվերներ է հանձնել նրանց, որոնց թվում եղել է Ռովաչ մականվամբ ձիու մասին նախագահի հեղինակած ռեփ երգով սկավառակը։
Դրանից հետո երկրի ղեկավարը նստել է ձիու վրա և ներկաների բուռն ծափողջյունների ներքո մի քանի շրջան կատարել բեմի վրայով ցուցադրելով իր ունակությունները։