Tuesday, 23 04 2024
Ղրղզստանի նախագահն ապրիլի 24-25-ը կայցելի Ադրբեջան
12:45
Լեհաստանը 1.6 մլրդ-ի հակահրթիռային համակարգեր կգնի Հարավային Կորեայից
Մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի
Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը
Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել
ՀՀ ԱԺ նախագահը կանադացի գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան բանակցությունների գործընթացը
12:30
ԱՄՆ-ն զգուշացրել է «պատժամիջոցների հնարավոր վտանգի մասին» Իրանի և Պակիստանի միջև համաձայնագրերի կնքման ֆոնին․ ԶԼՄ-ներ
12:15
Կատարի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունը սահմանազատման վերաբերյալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Հեյդարի ԲԱՄ-ը, Իլհամի Մումբայը եւ Վաշինգտոնի «ողջույնի ուղերձը»
Նոյեմբերյանում իրավիճակը լարված է
Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի սենատի պատվիրակությանը
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը
Հայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն այսօր չի նախատեսվում. ԱԱԾ
Տավուշի երեք գյուղերի ղեկավարները կհանդիպեն բնակիչներին
11:30
Մալայզիայում երկու ուղղաթիռների բախումից 10 մարդ է զոհվել
Դեսպան Գևորգյանը հանդիպել է ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողի գործադիր քարտուղարի հետ
ՆԳՆ-ն հայտնել է Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհի փակման պատճառը
Քաղաքացիները շարունակում են փակ պահել Ոսկեպար-Կիրանց ճանապարհահատվածը
Օշականում մեքենան բախվել է տան դարպասին․ կա տուժած
10:45
Մենք հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Կանանի
Լիլիթ Մակունցը հանդիպել է Ռամսֆելդի կրթական ծրագրի մասնակիցներին
10:15
Նավթի գներ. 22-04-24
Լուրեր առավոտյան թողարկում 10:00
Քննարկվել է Երևանում կայանալիք ՎԶԵԲ տարեկան հանդիպման մանրամասները
Բաքվի համար 4 գյուղերը միայն ճնշման միջոց են. գլխավոր հարցը մնում է Մեղրիի ճանապարհը
Հրդեհ Հրազդանի կիրճում
Իրանը չի ուզում «խնջույքը» շարունակել, Իսրայելը չի գնա էսկալացիայի. ամեն ինչ վերջացա՞վ
Սպասվում է կարճատև անձրև

Անցնող տարվա կարևոր ձեռքբերումներից է ՊԵԿ սպասարկման կենտրոնի կառուցման մեկնարկը Գյումրիում. Դավիթ Անանյան

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ:

«Հարգելի՛ գործընկերներ, շնորհավորում եմ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ:

Անցնող տարին ՀՀ պետական եկամուտների կոմիտեի համար լուրջ մարտահրավերների ու ձեռբերումների տարի էր: Չկա այնպիսի ծրագիր, որը նախատեսել էինք ու դրա վերաբերյալ որևէ աշխատանք չի կատարվել:

2019 թվականին մեզ հաջողվել է նոր նշաձող սահմանել պետական եկամուտների ծրագրային ցուցանիշների կատարման ու գերակատարման, ինչպես նաև ստվերի կրճատման գործում: Միասնական ջանքերով արմատավորել ենք կոռուպցիոն ռիսկերից հնարավորինս զերծ, կայուն, քաղաքակիրթ ու հարմարավետ պետություն-գործարար փոխհարաբերություններ:

Անցնող տարվա մեր կարևոր ձեռքբերումներից է ՊԵԿ հյուսիսային արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների սպասարկման կենտրոնի կառուցման մեկնարկը Գյումրիում, որտեղ ներկա պահին կենտրոնացված է Հայաստանի հյուսիսային սահմաններից ներկրվող ավտոմեքենաների մաքսային ձևակերպումների գործառույթը։

2020 թվականից սկսած, աստիճանաբար, ՊԵԿ հյուսիսային արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների սպասարկման կենտրոնում ինչպես մեր քաղաքացիները, այնպես էլ գործարարները հնարավորություն կունենան մեկ վայրում ստանալ ոչ միայն ավտոմեքենաների մաքսային ձևակերպումների, այլև արտաքին տնտեսական գործունեության հետ կապված բոլոր ծառայությունները: Տարածաշրջանային հավասարաչափ զարգացման ծրագրի իրագործմանն առնչվող այս աննախադեպ քայլը ՊԵԿ-ը կարողացավ իրականություն դարձնել նույնքան աննախադեպ տեմպերով և ծառայությունների որակյալ մատուցմամբ:

Պետական եկամուտների կոմիտեի համար 2019 թվականի կարևոր իրադարձություններից է նաև ՀՀ կառավարության կողմից ՀՀ պետական եկամուտների կոմիտեի զարգացման ու վարչարարության ռազմավարության ընդունումը, որով հաստատվել են կոմիտեի գործունեության առաջիկա հինգ տարիների առաջնահերթությունները։ 2020 թվական ՊԵԿ-ը մուտք է գործում հարկային և մաքսային համակարգերի կատարելագործման և վարչարարության կազմակերպման մշակված ուղենիշերով, ստվերի դեմ անողոք պայքարի վճռականությամբ, ենթակառուցվածքների արդիականացման, հանրության հետ երկխոսության մակարդակի բարելավման և հաշվետվողականության ու թափանցիկության ապահովման տեսլականով:

Անցնող տարում նվաճել ենք միջազգային կառույցների հետ համագործակցության նոր մակարդակներ, ստորագրել ենք պետության համար կարևոր փաստաթղթեր, ակտիվ աշխատանքներ ենք ծավալել Համաշխարհային մաքսային կազմակերպության և ԵԱՏՄ անդամ պետությունների հետ փոխգործակցության խորացման ուղղությամբ:

Համակարգի բարելավման գործում մեր հավակնությունները մեծ են և մեծ վճռականությամբ ենք մուտք գործում նոր՝ 2020 թվական: Ընթացիկ տարում ունեցած ձեռքբերումները բոլորիս համատեղ աշխատանքի արդյունքն է: Դեռ շատ անելիք ունենք, որպեսզի էլ ավելի նպաստենք երկրի տնտեսական ուղեգծի զարգացմանը, ստեղծենք նոր հնարավորություններ, գործունեության լայն դաշտ պետություն-գործարար փոխհարաբերություններում: Մենք քաջ գիտակցում ենք, որ հարկային ու մաքսային ծառայողի աշխատանքը պետք է նպաստի մեր երկրի տնտեսական անվտանգությանը: Այս առաքելությունն իրականացնելիս մենք հաստատակամ ենք ու վճռական:

Ցանկանում եմ, որ յուրաքանչյուրս մուտք գործենք 2020 թվական երջանիկ և վստահ, ապագայի հանդեպ ապահովություն ու խաղաղության զգացումով: Նոր տարին ընտանեկան տոն է, իսկ պետության հիմքը՝ ընտանիքն է: Թող անսպառ սիրո, ջերմության և հանդուրժողականության մթնոլորտ տիրի բոլորիս օջախներում»,- ասված է շնորհավորական ուղերձում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում