Սունջա քաղաքում (Ինգուշեթիայի Հանրապետություն) երկու կլանների ներկայացուցիչներ կրակ են բացել միմյանց ուղղությամբ, մասնակիցներից մեկը մահացել է: Երկուշաբթի՝ դեկտեմբերի 30-ին, հայտնում է interfax -ը ՝ հղում անելով սեփական աղբյուրին:
Գործակալության զրուցակցի խոսքերով` երկու թեյփերի`Եվլոևների և Պոլոնկոևների ներկայացուցիչների միջև բախումը տեղի է ունեցել աշտարակային համալիրի նկատմամբ հավակնությունների պատճառով, ինչը հետո վերաճել է կրակահերթի: Արդյունքում, մի քանի մարդ վիրավորվել և հոսպիտալացվել են, վիրավորներից մեկը մահացել է: Ոստիկանությունը պարզում է դեպքի բոլոր հանգամանքները: