Արևմուտքի երկրների կողմից պատժամիջոցների սպառնալիքները դարձել են Ռուսաստանի հետ Թուրքիայի մերձեցման պատճառներից մեկը: Դեկտեմբերի 30-ին այդ մասին հայտնել է Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալինը՝ տեղեկացնում է TASS-ը:
«Պատժամիջոցների սպառնալիքներն մեկն էր այն գործոններց, որոնք արագացրին Թուրքիայի և Ռուսաստանի մերձեցումը: Ինչ վերաբերում է Անկարայի և Մոսկվայի մերձեցման կապակցությամբ Արևմուտքի քննադատությանը, ապա դա Թուրքիայի նկատմամբ մեկուսացման քաղաքականության բնական արդյունքն է, որը կարելի է տեսնել Սիրիայում, Արևելյան Միջերկրականում և այլ տարածաշրջաններում»,- մեջբերում է նրա խոսքը Sabah թերթը:
Էրդողանի ներկայացուցիչը նաև ենթադություն է հայտնել, թե հաջորդ տարի կշարունակվի այն միտումը, երբ ՆԱՏՕ-ի միասնությունը կդրվի հարցականի տակ, ինչպես դա եղավ 2019 թվականին: Քալինի կարծիքով՝ դա կապված է «համաշխարհային քաղաքականության մեջ անորոշության կտրուկ աճի հետ»։