Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ Իսրայելի նախագահ Ռըուվեն Ռիվլինը նախագահական պալատում դեկտեմբերի 30-ին ընդունել է Սուրբ Երկրի քրիստոնյա հոգևոր պետերին:
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Երուսաղեմի հայոց պատրիարքարանի դիվանապետ Կորյուն վարդապետ Բաղդասարյանը:
«Երուսաղեմի Հայոց պատրիարքությունից ընդունելությանը մասնակցեցին Սուրբ Աթոռի լուսարարապետ Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանի Լուսարարապետ Սևան արքեպիսկոպոս Ղարիբյանը, ավագ թարգման Ղևոնդ վարդապետ Հովհաննիսյանը և դիվանապետ Կորյուն վարդապետ Բաղդասարյանը»,- գրել է դիվանապետ Կորյուն վարդապետ Բաղդասարյանը։