«Մենք պահպանեցինք ՆԱՏՕ-ի վարկը»,- այսպես է բնութագրել Լիսաբոնում ավարտված Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովը Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը: Ըստ Haberturk-ի` Գյուլի խոսքով` նման արդյունքի հասնել հնարավոր է եղել «Թուրքիայի սկզբունքային դիրքորոշման շնորհիվ»: «Բոլորը համոզվեցին, որ մեր սկզբունքային դիրքորոշումը ՆԱՏՕ-ին փրկեց թուլացումից: Մեծ հաշվով, Թուրքիան ՆԱՏՕ-ին հիշեցրեց իր պաշտպանական բնույթը եւ կանխեց հակառակ կարծիքի ձեւավորումը: Դա ոչ միայն Թուրքիայի ջանքերի, այլեւ ԱՄՆ-ի հետ համագործակցության արդյունքն է»,- ասել է նա: Գյուլը «հրաշալի» է որակել Աֆղանստանի իրավիճակին ու Ռուսաստանի հետ համագործակցությանը նվիրված քննարկումները, հաղորդում է aze.az-ը: