Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Մենք բանակ ենք, որն ամեն օր դառնում է առավել մարտունակ. Դավիթ Տոնոյանի ամանորյա ուղերձը

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամանորի առիթով:

Տոնոյանի ուղերձը ներկայացնում է ամբողջությամբ:

«Հայոց բանակի սիրելի՛ ծառայակից ընկերներ,

Անցնող 2019 թ. հայոց բանակի համար նշանավորվեց մի շարք կարևոր ձեռքբերումներով՝ սկսած նորագույն զինատեսակներով համալրումից, վերջացրած հաղթանակած բանակի զինծառայողներին արժանավայել սննդի մատակարարման նոր համակարգի ներդրմամբ։

Ձեռքբերումները կարելի է երկար թվարկել։ Բայց ինձ համար` որպես Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի, մեր ամենամեծ նվաճումը բոլորիս ընկալումներում արձանագրվող փոփոխությունն է՝ Հայրենիքի պաշտպանությունը կազմակերպելու գաղափարախոսության և հայրենյաց պաշտպանի հանդեպ պետական առանձնահատուկ վերաբերմունքի պարտավորության հարցում համոզվածության առումով։

Մարդկության պատմությունը վաղուց արդեն ապացուցել է, որ որևէ բանակ, որը երկրի անվտանգությունն ապահովելու իր բանաձևում հիմնական խնդիր է սահմանում խրամատային պաշտպանությունը, ի սկզբանե դատապարտված է պարտության։ Հետևաբար, մենք կարիք ունեինք վերաիմաստավորելու մեր ընկալումները «ի՞նչ պետք է անել», «ինչպե՞ս անել» և «ինչո՞վ անել» շատ կարևոր հարցադրումների պատասխանները փնտրելիս։

Այդ պատասխաններից էին նաև կախված մեր հետագա գործողությունները. ի՞նչ ենք սովորեցնելու ժամանակակից հայկական բանակի ժամկետային զինծառայողներին՝ վարժ տիրապետել խրամատային պաշտպանության հիմնական սկզբունքների՞ն, թե՞ նրանցից ցանկացած պահի նաև հակառակորդի տարածքում մարտական առաջադրանքը փայլուն կատարող վճռական մարտիկ պատրաստել։

Ինչպիսի՞ն պետք է լինի ժամանակակից հայկական բանակի սպան՝ ընդամենը զինվորական գործի նրբություններին լավ տիրապետող լեյտենանտ, մայոր կամ գնդապետ, թե՞ բարձրակարգ կրթություն ստացած, ֆիզիկապես կոփված, առաջնորդելու ունակություններ ունեցող ինտելեկտուալ, որն իր ստորաբաժանման հետ պատրաստ է ցանկացած խնդրի լուծման։

Ինչպիսի՞ն պետք է լինի մեր բանակի սպառազինությունը՝ տեխնիկա, որի նպատակը միայն արդյունավետ պաշտպանությո՞ւնն է, թե՞ գերժամանակակից ու բազմազան միջոցներ, որոնք ունակ են ծնկի բերելու հակառակորդին հենց ի՛ր իսկ տարածքում։

Ինչպիսի՞ն պետք է լինեն այդպիսի խնդիրներ իր առջև դրած բանակի զինծառայողների սնունդը, հանդերձանքը, ինչպե՞ս պետք է լուծվեն նրանց սոցիալական խնդիրները և այլն։ Առաջին հայացքից՝ անվերջանալի թվացող հարցեր, որոնց պատասխանները, այդուհանդերձ, պե՛տք էր գտնել առաջ շարժվելու համար։ Եվ հպարտությամբ փաստենք, որ մենք միասին՝ առաջնագծի մարտական դիրքերն անառիկ պահող շարքայինից մինչև մարտական փայլուն ուղի անցած ու հիմա էլ իր կյանքը զինվորական ծառայությանն անմնացորդ նվիրաբերած գեներալ՝ կարողացանք անել ամենակարևորը՝ փոխել շատ ընկալումներ, լուծել խրթին թվացող շատ խնդիրներ ու լայն քայլ կատարել նոր որակի բանակ ունենալու ճանապարհին։

Հայոց բանակն այլևս միայն խրամատային պաշտպանությամբ խաղաղություն ապահովող չէ. մենք բանակ ենք, որն ամեն օր դառնում է առավել մարտունակ, առավել հզոր և հակառակորդի համար առավել անկանխատեսելի։ Մենք բանակ ենք, որի սպառազինությունը դառնում է առավել բազմազան, առավել ժամանակակից և առավել մահաբեր։ Մենք բանակ ենք, որի մարտիկները ստանում են փայլուն կրթություն, որոնք մշտապես գտնվում են պետության հոգածության ներքո, և որոնք քաջ գիտակցում են, որ իրականացնում են մեր երկրում ամենակարևոր առաքելությունը։

2019 թվականի ամենակարևոր ձեռքբերումն այս առումով առավել, քան ակնհայտ է. մենք ճիշտ ուղու վրա ենք արդեն իսկ կերտած հաղթանակն ամրագրելու, իսկ անհրաժեշտության դեպքում հակառակորդի համար չափազանց ցավոտ կերպով վերահաստատելու ճանապարհին։

Սիրելի՛ ծառայակից ընկերներ,

Ուզում եմ նորից փաստենք ու գիտակցենք, որ սրի և վահանի հավերժական պայքարում սուրն ինչ-որ մի պահի հաղթելու է: Սա ապացուցված ճշմարտություն է: Եկե՛ք լինենք նախաձեռնող: Եվ լինե՛նք նախաձեռնող ոչ միայն սահմանին կամ միայն հակառակորդի դեմ պայքարում, այլև մեր առօրյա գործունեության մեջ: Պասիվությունը, մշտապես հրամանի սպասելը, աշխատանքը պարզապես կատարելու համար կամ ընդունված ձևով կատարելը մեզ համար պիտի դառնան սկզբունքորեն անթույլատրելի: Այս պարագայում առավել, քան տեղին է հիշել մեր կարգախոսը՝ «ԱՆԵԼ ԱՌԱՎԵԼ, ՔԱՆ…»: Առաջարկում եմ այս տարի առաջնորդվել այս տրամաբանությամբ՝ յուրաքանչյուրս անելով թեկուզ մի փոքր, բայց առավել, քան…

Շնորհավորում եմ բոլորիդ տոների առթիվ, և թող 2020 թ. նշանավորվի անառիկ սահմաններով ու կայուն անվտանգային համակարգով, բոլորիդ ընտանիքներում դառնա երջանկության, ջերմության, ձեռքբերումների տարի:

Ջերմ մաղթանքներով և համատեղ հաջողությունների վստահությամբ՝ Դավիթ Տոնոյան»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում