Wednesday, 24 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

Օսիպյանի կրիմինալ բարերարը. Կամ՝ ում է իրականում ծառայում նախկին ոստիկանապետը

Հեղափոխությունից հետո ՀՀ ոստիկանապետ  նշանակված Վալերի Օսիպյանի պաշտոնանկությունից հետո «Առաջին լրատվական»-ը գրեց, որ Օսիպյանն արտագաղթել է Ռուսաստանի Դաշնություն և ստանձնել մոսկվաբնակ մեծահարուստ Արմեն Գինոսյանի՝ Մանախի Արմենի անվտանգության աշխատակցի՝ ախրանայի պետի պաշտոնը: Վերջերս, երբ կրկին մամուլում այս մասին հիշատակում եղավ, Օսիպյանը շտապեց Մանախի Արմենին քրեական հեղինակությունից դարձնել մեծն բարերար՝ թերևս մխիթարվելու համար, որ բարերարի ախրանիկ է և ոչ՝ կրիմինալ աշխարհի ներկայացուցչի:

Օսիպյանը «Ա1+»-ին մասնավորապես ասել էր. «Ոչ միայն Արմեն Գինոսյանը, այլև իմ շրջապատում չկան այնպիսի մարդիկ, որոնք կարող են  լինել հանցագործներ։ Արմեն Գինոսյանը և իր շրջապատը, «Մոնարխ» ընկերությունը, լինելով հայրենասեր, Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության համար այնքան բան են արել, որ շատերը չէին կարող անել։ Գինոսյանը եղել է իրավապահ մարմիններում, արել է այնքան բան, որ կարող եք հետաքրքրվել, այնքան օգնություն է հատկացրել Հայաստանին ու Արցախին։ «Մոնարխ» ընկերությունը, լինելով Ռուսաստանում հայտնի շինարարական ընկերություն,   տասնյակ միլիոն դոլարների ներդրումներ է արել Հայաստանում, բազմաթիվ նվիրատվություններ»:

Իսկ իրականում Մանախի Արմենը հանցավոր ճանապարհով միլիոնավոր դոլարներ դիզած մեկն է, որը առ այսօր էլ դերակատարություն ունի ՀՀ իրավապահ համակարգում, մարդկանց  է նշանակել տալիս պաշտոնների, ինֆորմացիաներ է ստանում տարբեր աղմկահարույց քրեական գործերով և ըստ նպատակահարմարության օգտագործում:  Նա մարդիկ ունի ինչպես ԱԱԾ-ում, ոստիկանությունում, այնպես էլ ՀՔԾ-ում և Քննչական կոմիտեում: Մանախի Արմենի հովանավորության արդյունքն է, որ Մարտի մեկի քննչական խմբի նախկին ղեկավար, Մարտի մեկի գործով անցնող առանցքային մեղադրյալ Վահագն Հարությունյանն այսօր Հայաստանում չէ, այլ հենց Մոսկվայում:

Մեզ մի քանի ուշագրավ տեղեկություններ էլ են հասել Մանախի Արմենի վերաբերյալ:  Մասնավորապես, նրա կողմից 2012-2014 թվականներին հանցավոր ճանապարհով ձեռք բերած գումարները կրկին հանցավոր ճանապարհով  օրինականացվել են այն ժամանակ «Լուվր», «Ստեֆանո Րիչի» խանութների և «Շանգրիլա» խաղատան միջոցով՝ կեղծ գործարքներ, կեղծ առևտուր ձևակերպելու միջոցով: Այսինքն՝ խանութների, խաղատների սեփականատերերի հետ համաձայնության գալով՝ ինչ-որ կեղծ գնում կատարելու արդյունքում գումարներ են կանխիկացվել: Մեզ հասած տեղեկություններով՝ այդ շրջանում նման ճանապարհով շուրջ 10 միլիոն դոլար գումար է կանխիկացվել, հետո այդ գումարները «լվանալու» նպատակով ներդրվել են շինարարության  մեջ:

Մեր տեղեկություններով՝ Արմեն Գինոսյանին այս «լվացքը» անխափան իրականացնելու գործում ժամանակին հովանավորել են ԱԱԾ քննչական վարչության նախկին ղեկավար Մնացական Մարուքյանը և ՊԵԿ նախկին փոխնախագահ Ռոբերտ Գալոյանը:

Մեզ հասած տեղեկություններով՝ մի քանի տարի առաջ ԱԱԾ-ում Գինոսյանի հետ կապված նյութեր են նախապատրաստվել փողերի լվացման հետ կապված: Այդ ընթացքում պարզվել է, թե ինչպես է Գինոսյանը քարտերի վրա առկա հսկայական գումարները կանխիկացրել խաղատներում: Գործով լուրջ քննություն է գնացել, սակայն «վերևներից» հրահանգ է եղել փակել գործը:

«Առաջին լրատվական»-ին տեղեկություններ են հասել նաև Գինոսյանի կողմից ապօրինի զենքի շրջանառության մասին՝ Երևանում, Հյուսիսային պողոտայում գտնվող խանութի միջոցով: Այդ դրվագին, սակայն, կանդրադառնանք առանձին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում