Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն անդրադարձել է Ստամբուլի ջրանցքի կառուցմանը, որի նախագիծը պատրաստվել է դեռևս 16-րդ դարում՝ սուլթան Սուլեյման 1-ի ժամանակ:
«Ոմանք մեջտեղից կիսվեն էլ, պայթեն էլ, միևնույնն է, մենք Ստամբուլի ջրանցքը կառուցելու ենք: 2020 թվականին ավելի վճռական ենք լինելու, իսկ 2023 թվականին Թուրքիան ռազմավարական մեծ նշանակություն է ձեռք բերելու», – հայտարարել է նա: