Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն դեկտեմբերի 31-ին հրավիրում է բոլորին Առաջին հանրապետության հրապարակ:
«Ցանկանում եմ դեկտեմբերի 31-ին բոլորին հրավիրել Առաջին հանրապետության հրապարակ, որտեղ տեղի կունենա գալա-համերգ, և մենք միասին կդիմավորենք Նոր տարին: Եկեք երեխաների և թոռների հետ միասին: Բավականին հետաքրքիր ծրագիր է լինելու, գեղեցիկ հրավառություն», – հայտարարել Է Կալաձեն:
Ավելի վաղ քաղաքապետը հայտնել էր, որ Դեկտեմբերի 31-ին ժամը 23:00-ից մինչև 4:00-ը հասարակական տրանսպորտն անվճար է սպասարկելու: Մայրաքաղաքի բնակիչներին և հյուրերին անվճար է սպասարկելու նաև Ռիքե-Նարիղալա ճոպանուղին՝ մինչև 3:00-ը: