Չինաստանի Շենչժեն քաղաքի ժողովրդական դատարանը հրապարակային դատավարության ընթացքում երեք տարվա ազատազրկման և մոտ շուրջ 425 հազար դոլար տուգանքի Է դատապարտել գիտնական Հե Ցզյանկույին, որը նախորդ տարի հայտարարել Էր պատմության մեջ առաջին գենոմոդիֆիկացված երկվորյակ աղջիկների ծնվելու մասին:
Մարդկային սաղմերի գեների ապօրինի ձևափոխման գործով, ինչի արդյունքում լույս աշխարհ են եկել երեխաներ՝ ձևափոխված ԴՆԹ-ով, անցնում Է ևս երկու գիտնական՝ Չժան Ժենլին և Ցին Ցզինչժոուն:
Անցյալ տարվա նոյեմբերին չինացի գիտնական Հե Ցզյանկույը ցնցեց համաշխարհային հասարակայնությանն երեխաների ծնվելու մասնին հայտարարությամբ, որոնց ԴՆԹ-ն այնպես Է վերափոխվել, որ նրանց օրգանիզմը կարող Է դիմակայել ՄԻԱՎ-ով վարակմանը: Նա սուր քննադատության ենթարկվեց ոչ միայն գիտնական-գործընկերների, այլ նաև իշխանությունների կողմից: