Տնային պայմաններում թունդ ալկոհոլի որակը ստուգելու համար հարկավոր է այն լցնել ճաշի գդալի մեջ և տաքացնել կրակայրիչով: Այս մասին հայտնել է Ալկոհոլի ազգային քաղաքականության զարգացման կենտրոնի ղեկավար Պավել Շապկինը՝ տեղեկացնում է ria.ru-ն։
Կրակի կապույտ գույնը ցույց կտա, որ խմիչքը պարունակում է էթիլային սպիրտ: Եթե կրակը դառնում է կանաչ, ապա այդպիսի ալկոհոլը խմել չի կարելի․ այն պարունակում է մեթիլ սպիրտ:
Փորձագետը շեշտել է, որ այս դեպքում արժե դիմել ոստիկանություն: Միևնույն ժամանակ, նա խորհուրդ է տվել ստուգել ալկոհոլը նախքան այն խմելը, քանի որ հարբածության ընթացքում կրակի հետ կապված նման փորձերը կարող են վտանգավոր լինել: