Ճապոնիայում անիվների վրա տների ցուցահանդեսում ներկայացվել է նաև աշխարհում ամենափոքր անիվների վրա տունը։ AZ-MAX k-ai մոդելը կառուցված է Daihatsu Hijet ավտոմեքենայի հիմքի վրա։ Չնայած փոքր չափսերին, մեքենայի մեջ կարող է չորս մարդ տեղավորվել։
Ներքևում տեղադրված է բազմոցը, որը բացվում և երկտեղանի մահճակալ է դառնում, սեղանիկ և ծորակ։ Մեքենան հզոր մարտկոց ունի, որի շնորհիվ մեքենան տաքանում է անգամ առանց շարժիչը միացնելու և ջրի բաք։ Մեքենայի երկրորդ հատվածում նաև շարժական ներքնակ կա, որի վրա ևս 2 մարդ կարող է տեղավորվել։
Տանիքը բարձրանում է, ինչի հաշվին միջին վիճակագրական ճապոնացին հանգիստ կարող է քայլել ավտոտնակի սրահում։
Շարժիչի ծավալը մեկ լիտրից քիչ է՝ 660 «խորանարդ»։
Անիվների վրա այսպիսի տնակը մոտ 25 հազար դոլար արժի։