Դանիայում Սուրբ Ծնունդն առանց գարեջրի նույնն է, թե առանց տոնածառի ու ձյան։ Երկրի ամեն մի գարեջրագործարան իր յուրահատուկ գարեջուրն է պատրաստում տոների համար։ Սուրբծննդյան գարեջուրն ավելի թունդ է, մի քիչ ավելի մուգ և համեմունքներով։ Ամենաընդունվածը մատուտակի համով գարեջուրն է։
«Սուրբ ծնունդն ու գարեջուրը միշտ միասին են»,- ասում են Օրհուսի փոքրիկ ռեստորաններից մեկի այցելուները։
Գարեջրագործարանները տարվա վերջին սկսում են ամբողջ թափով աշխատել և հազիվ են հասցնում դնել գարեջուրը ցուցափեղկում, երբ այն անմիջապես անհետանում է։
«Վերջին տարիները զարմանալի էին։ Ամեն անգամ մինչև վերջին շիշը սպառվում է»,- պնդում է ռեստորաններից մեկի տերը։
Այս տարի Դանիայում սուրբծննդյան գարեջրի 360 տեսակ է արտադրվել, ինչը 90-ով ավել է անցյալ տարվա տեսականուց։
https://twitter.com/rookiebeers/status/1203749161268477952?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed&ref_url=https%3A%2F%2Fru.euronews.com%2F2019%2F12%2F11%2Fdenmark-xmas-beer