Անհայտ ճանապարհորդը խոստովանել է, որ օդանավակայանում կարելի է անվճար սնունդ ստանալ՝ ձևացնելով, թե այն ուղևորներից ես, որոնց թռիչքը հետաձգվել է: Նա այս մեթոդի մասին նա խոսել է Reddit-ում՝ գրում է Daily Star-ը:
Գրառման հեղինակը ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ շատ ավիաընկերություններ հաճախորդներին մատակարարում են խորտիկներ և խմիչք, երբ օդանավի մեկնումը հետաձգվում է:
«Եթե օդանավակայանում ազատ ժամանակ ունեք, ստուգեք հետաձգված չվերթների համարները և գնացեք այն մուտքի մոտ, որտեղ իրականացնում են նման չվերթի գրանցումը», – գրել է նա: Ավելին, նա խորհուրդ է տվել խառնվել այդ չվերթի ուղևորներին և նրանց հետ անվճար սնունդ ստանալ: