Իլինոյսի համալսարանի ամերիկացի գիտնականները պարզել են, որ կոֆեինը կարող է փոխհատուցել ոչ ճիշտ սնման բացասական հետևանքները, քանի որ այն դանդաղեցնում է լիպիդների նստեցումը և իջեցնում տրիգլիցերիդների մակարդակը: Ուսումնասիրության արդյունքները հրապարակվել են MedicalXpress-ում:
Այսպիսով, առնետները, որոնք չորս շաբաթվա ընթացքում կոֆեինի որոշակի չափաբաժին են ստացել մատե թեյից, 16% -ով պակաս քաշ են հավաքել և 22% ավելի քիչ ճարպ՝ համեմատած այն առնետների որոնց մատե են տվել՝ առանց կոֆեինի: Սպառված կոֆեինի քանակը անձի համար համարժեք էր չորս բաժակ սուրճի:
Նմանատիպ արդյունք հաջողվել է գրանցել նաև սինթետիկ կոֆեինի և սուրճի մեջ առկա կոֆեինի միջոցով։
Հետագայում գիտնականները կփորձեն հասկանալ, թե ինչպես կարելի է կոֆեինի միջոցով օգնել մարդկանց պայքարելու ավելորդ քաշի, ճարպակալման և նյութափոխանակության խանգարումների դեմ: