Մեծ Բիտանիայում 17 տարի շարունակ հետազոտողները մանրամասն տվյալներ են հավաքել 18 հազար բրիտանացիների վերաբերյալ՝ ներառյալ նրանց հոբբիները կենսաթոշակային և առողջական կարգավիճակից առաջ և հետո:
Արվեստի վերաբերյալ ուսումնասիրությունը պակաս ծավալուն է եղել. դրա հեղինակները վերլուծել են 6.710 մարդու տվյալները: Ուսումնասիրության մեջ արվեստի գաղափարը հնարավորինս ընդգրկուն է. այն ներառում է այցելություններ կինոթատրոն, ցուցահանդեսներ, համերգներ կամ թանգարաններ:
Գիտնականները եզրակացրել են, որ հետազոտության մասնակիցներից առավել երկարակյացները նրանք են, ովքեր այցելել են մշակութային վայրեր տարեկան առնվազն մեկ կամ երկու անգամ։