Friday, 19 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Տարվա ցնցող արդյունքը. Օլիմպիական ոսկու սպասումով…

2019 թվականին մեր սպորտում գրանցված գլխավոր իրադարձություններից էին ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանի փառահեղ ելույթները: Աշխարհի կրկնակի չեմպիոն հռչակվելով՝ նա մեր երկրի համար երկու պատմական արդյունք գրանցեց: Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ աշխարհի առաջնությունում ունեցանք երկու ոսկե մեդալ:

Ի դեմս Սիմոն Մարտիրոսյանի՝ անկախ Հայաստանն ունեցավ աշխարհի կրկնակի չեմպիոն առաջին ծանրորդը: Թաիլանդում տեղի ունեցած աշխարհի առաջնությունում Մարտիրոսյանը պոկում վարժությանը բարձրացրել էր 190 կգ, այնուհետև՝ 195 կգ: Երրորդ մոտեցմամբ հայ ծանրորդը գլխավերևում պահել էր 199 կգ և, սահմանելով աշխարհի ռեկորդ, նվաճել էր փոքր ոսկե մեդալ: Հրում վարժությունը Մարտիրոսյանը սկսել էր, երբ մյուս ծանրորդները կատարել էին իրենց բոլոր մոտեցումները: Նա բարձրացրել էր 230 կգ: Երկամարտում մեր մարզիկը գրանցեց 429 կգ արդյունք:

Վստահաբար կարող ենք ասել, որ այս պահին 109 քաշային կարգում Մարտիրոսյանը մրցակցությունից դուրս է և հաստատուն քայլերով գնում է դեպի Օլիմպիական խաղերի ոսկին: Նշենք, որ 109 քաշային կարգը օլիմպիական է: Այս քաշային կարգում գրանցված բոլոր 3 ռեկորդների հեղինակը Մարտիրոսյանն է:

Առաջին անգամ աշխարհի չեմպիոնի կոչումը Մարտիրոսյանը նվաճել էր 2018 թվականի նոյեմբերին՝ Աշխաբադում: Մեր ծանրորդը, ցուցադրելով ֆանտաստիկ ելույթ, հրում վարժությունում և երկամարտում գրանցել էր համաշխարհային ռեկորդ: Հրում ձևում նա բարձրացրել էր 240 կգ: Մարտիրոսյանը աշխարհի ռեկորդ էր գրանցել նաև պոկում ձևում, սակայն մրցավարները նրա բարձրացրած 197 կգ-ը, չգիտես ինչու, չէին հաշվել:

Նշենք, որ մինչ այդ Հայաստանի ներկայացուցիչներին 8 տարի չէր հաջողվել նվաճել աշխարհի չեմպիոնի կոչումը: Այս քաշային կարգում երկամարտի նախկին ռեկորդը 424 կգ էր, ու փաստորեն Մարտիրոսյանը համաշխարհային ռեկորդը գերազանցել էր 11 կգ-ով, ինչը կարելի է բացառիկ արդյունք համարել: Հրում ձևում էլ նախկին ռեկորդը 237 կգ էր: Հատկանշական է, որ Աշխաբադում Մարտիրոսյանը 240 կգ-ը վստահ էր բարձրացրել, և ակնհայտ էր, որ հայ ծանրորդը կարող էր մի քանի կգ-ով ավելի ծանր ծանրաձող հրել:

Վստահ ենք, որ մինչև այս տարվա ամռանը ճիշտ աշխատանք տանելու դեպքում Սիմոն Մարտիրոսյանը կկարողանա գրանցել ոչ միայն աշխարհի, այլև Օլիմպիական խաղերի նոր ռեկորդներ: Միջազգային լրատվամիջոցները Մարտիրոսյանի ելույթը որակել էին ցնցող: Շատերի համար անհավանական է թվում, որ 22-ամյա երիտասարդը կարող է նման արդյունքներ գրանցել և շարունակ գերազանցել իր իսկ ռեկորդները:

Վերջին 20 տարիներին ունեցել ենք ուժեղ ծանրորդներ, բայց Մարտիրոսյանի հաջողություններն իսկապես փառահեղ են: Երեք տարի առաջ՝ 19 տարեկանում, Մարտիրոսյանը դարձել էր Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր: Անցյալ տարիների ընթացքում մեր չեմպիոնը ըստ էության ֆանտաստիկ աճ է գրանցել, և վստահ ենք, որ առաջիկայում այս ծանրորդը կավելացնի մեդալների պաշարը:

Հիշեցնենք, որ Մարտիրոսյանը Եվրոպայի 2017 թվականի չեմպիոն է, ինչպես նաև 2014 թվականի պատանեկան Օլիմպիական խաղերի հաղթող: 2018 թվականի հոկտեմբերին Լեհաստանում կայացած Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությունում Մարտիրոսյանը ևս չեմպիոն էր դարձել:

Չմոռանանք, որ Մարտիրոսյանը այս տարի ևս մեկ ոսկե արդյունք էր գրանցել: Բաթումում տեղի ունեցած Եվրոպայի առաջնության 109 կգ քաշային կարգի պոկում վարժությունում Սիմոն Մարտիրոսյանը նախ՝ բարձրացրել էր 187 կգ, այնուհետև 192 կգ՝ դառնալով փոքր ոսկե մեդալակիր: Հրում վարժությունում առաջին մոտեցման ժամանակ բարձրացրել էր 225 կգ: Երկրորդ մոտեցմամբ հայ ծանրորդը բարձրացրել էր արդեն 235 կգ: Այս ձևում ևս Մարտիրոսյանը նվաճել էր փոքր ոսկե մեդալ: Երկամարտի 427 կգ արդյունքով Սիմոն Մարտիրոսյանը դարձել է 2019 թվականի Եվրոպայի չեմպիոն: Իսկապես փառահեղ նվաճումներ:

Այսօր ի դեմս Մարտիրոսյանի՝ ունենք ազգային հարստություն, որին, կրկնում ենք, պետք է աչքի լույս պես պահենք:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում