Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

«Այդ հանցագործությունն արվեց Արմեն Աշոտյանի ձեռքով ու նրա հովանավորությամբ, որը պետք է բացահայտվի»

Նոյեմբերյանի պետական քոլեջի նախկին փոխտնօրեն Անահիտ Փարսադանյանը հեղափոխությունից հետո նոր Հայաստանում վեր է  հանում նախորդ իշխանությունների ժամանակ հատկապես կրթական ոլորտում տեղի ունեցած անօրինականությունները, ծանոթ-բարեկամով կրթական ոլորտից հեռու մարդկանց տնօրենների պաշտոններում  նշանակելու գործընթացը և ցանկանում է հասնել արդարության:

Ամեն ինչ սկսվել է 2014 թվականից, երբ Նոյեմբերյանի պետական քոլեջի տնօրենի պաշտոնակատար է նշանակվում Արմեն Ղազարյանը, ով, Փարսադանյանի խոսքով,  կրթական ոլորտից շատ հեռու մարդ է, բայց փոխարենը ազգակցական կապերով կապված է  Արյունաբանական կենտրոնի նախկին տնօրեն Սմբատ Դաղբաշյանի հետ. վերջինիս  հորաքրոջ որդին է: Փարսադանյանի խոսքով՝ այդ ժամանակ բոլորն էլ գիտեին, որ նա նշանակվել է այդ ժամանակ կրթության նախարար Արմեն Աշոտյանի միջնորդությամբ: Նրան պաշտոնին նշանակելուց հետո ԿԳՆ պաշտոնյա Սասուն Համբարձումյանը Ղազարյանին ներկայացնելիս շեշտում է՝ վերջինս նշանակվել է հենց իրենց հովանավորությամբ:

 

«Մենք նրան ընդունեցինք, մի քանի ամիս աշխատեցինք, որից հետո պարզվեց, որ նա եկել է լրիվ ուրիշ նպատակով: Նա միայն պետական միջոցներն էր բաշխում կամայականությամբ և ուրիշ ոչինչ: Եկավ մի պահ, որ այլևս հնարավոր չէր նրա հետ աշխատել, քանի որ նա որևէ առաջընթաց չէր ապահովում: Առանց կոնֆլիկտի որևէ աշխատանքային օր չէր անցնում: Ճիշտ է, ինքն իր թիմը ձևավորել էր, բայց աշխատակիցների հետ մշտապես խնդիրներ էին առաջանում: Եվ քանի որ 2015-ից հետո քոլեջների տնօրենները պետք է դպրոցի տնօրենների պես ընտրվեին՝ հավաստագրման միջոցով, ԺՊ նշանակվելուց երեք ամիս անց շատ արագ հայտարարվեց քոլեջի տնօրենի մրցույթ: Ես մասնակցեցի, իմ փաստաթղթերը ներկայացրեցի: Մրցույթը եղավ օրենքի խախտումներով: Մասնակցում էինք ես և նա: Հենց առաջին գրավոր փուլից Արմեն Ղազարյանը կտրվեց և դուրս մնաց: Ես գրավոր և բանավոր փուլն էլ անցա, և պետք է հայտարարեին, որ ես եմ ընտրվել, պարզվեց, որ չեմ ընտրվել, երկու ձայն է պակասել: Բայց այդ ամբողջ ընթացքում տնօրենի պաշտոնակատարը միջանցքում էր, ինչ-որ զանգեր էր անում: Այդպես էլ մնաց ամեն ինչ: Ես բողոքեցի, պետք է նոր մրցույթ լիներ, բայց այդպես էլ չկայացավ նոր մրցույթը: Հետո խնդիրները սկսվեցին, ինձ աշխատանքից հեռացրեցին: Նա իր նպատակին հասնելու համար ինձ ու էլի մի քանի առողջ մտածողություն ունեցող մասնագետի պարզապես հեռացրեց աշխատանքից»,- պատմեց Փարսադանյանը՝ հավելելով, որ հետագայում արդեն Ղազարյանի աշխատաոճում քրեական էլեմենտներ հայտնվեցին, ոստիկանության 6-րդ վարչությունը սկսեց քննել դիզվառելիքի  չարաշահման դեպք, սակայն դա էլ է կոծկվում, և քրգործը փակվում է:

Նշենք, որ ոստիկանության կողմից հիշյալ քրեական գործը հարուցվել էր 2017 թվականին: Այդ ժամանակ ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը տեղեկացրեց, որ հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության աշխատակիցները ստացված օպերատիվ տեղեկությունների հետևողական ուսումնասիրման արդյունքում բացահայտել են պաշտոնեական դիրքն օգտագործելով խոշոր չափի գումարի յուրացման և պաշտոնեական կեղծիքի դեպք: Ըստ այդմ՝ ոստիկանները պարզել էին, որ «Նոյեմբերյանի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի տնօրեն Արմեն Ղազարյանը 2014-ից մինչև 2017 թվականն ընկած ժամանակահատվածում, քոլեջի դասասենյակները ջեռուցելու պատրվակով, պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ վառելիքի գնման պայմանագրեր է կնքել մատակարար ընկերության հետ: Մատակարարից գնվել է շուրջ 3.000.000 դրամի 8 172 լիտր դիզելային վառելիք, բայց դասասենյակները ջեռուցվել են վառելափայտով։ Արմեն Ղազարյանը  փայտամթերքի համար վճարել է շուրջ 1.000.000 դրամ կամ գումարի փոխարեն՝ փոխանակման կարգով հատկացրել է վառելիքի կտրոններ, իսկ մնացած՝ իրեն վստահված շուրջ 2.000.000-ի դիզելային վառելիքը յուրացման եղանակով հափշտակել է: Ըստ ոստիկանության՝ այդ  տարիների ընթացքում ձեռք բերված վառելիքի օգտագործում ցույց տալու համար Արմեն Ղազարյանը կազմել է վառելիքի ելքի կեղծ ապրանքագրեր և բաշխման գրաֆիկներ: Սակայն, ինչպես նշեց Փարսադանյանը, այս քրեական գործը ևս կարճվում է և մնում անհետևանք:

 

«Նրա համար ճանապարհ էր հարթվում ամենուր: Հովանավորությունը մեծ դերակատարություն ուներ: Եթե այդպես չլիներ, նա առանց մեկ  տարվա ստաժի չէր կարող տնօրեն դառնալ: Օրենքն  ասում է, որ տնօրենի մրցույթին կարող է մասնակցել այն անձը, ով մանկավարժական գործունեության վերջին 10 տարվա մեջ առնվազն 5 տարվա մասնագիտական ստաժ ունի: Իսկ նա, չունենալով համապատասխան աշխատանքային կենսագրություն, կարողացավ մասնակցել շինծու մրցույթի ու դառնալ տնօրեն: Իսկ եթե ստաժ է ներկայացվել թղթերով, ապա դա կեղծված է: Մենք նույն համայնքից ենք, ես նրան շատ լավ ճանաչում եմ: Ստաժի վերաբերյալ փաստաթղթերի կեղծիքն արվել էր համայնքապետարանում, որը հաստատվել էր մարզպետարանում: Այլ կերպ ասած՝ նրա միակ առավելությունը Սմբատ Դաղբաշյանի ազգական լինելն էր, իսկ Սմբատ Դաղբաշյանի ու Սերժ Սարգսյանի տիկնոջ՝ Ռիտա Սարգսյանի մտերմության մասին բոլորը գիտեն: Այդ տարիներին մանկապարտեզների տնօրենների, քոլեջների տնօրենների պաշտոնները բարեկամներին նվերներ անելու, նրանց լավություն անելու միջոց էին դարձել: Իսկ կոնկրետ այս քոլեջի դեպքում այդ հանցագործությունը արվեց Արմեն Աշոտյանի ձեռքով ու նրա հովանավորությամբ: Այս կեղծիքների մասին ես տեղյակ եմ պահել նաև Աշոտյանին, հաջորդ նախարար Լևոն Մկրտչյանին, ներկայացրել ամեն ինչ, բայց ոչ մի արդյունք»,- ասաց Փարսադանյանը՝ հավելելով, որ թեև ինքը ներկայումս քոլեջում չէ, արժանապատիվ կերպով բանվորություն է անում և վաստակում իր օրվա հացը, բայց սկզբունքորեն պայքարելու է մինչև վերջ, որպեսզի արդարությունը հաստատվի:

 

«Առ այսօր քոլեջը կառավարվում է  սեփական տան սկզբունքով, լճացում է: Իսկ հիմա, քանի որ երկրում փոփոխություն է  եղել, ես կուզենայի, որ այդ հանցագործությունը բացահայտվի: Ես պաշտոնի կռիվ չեմ տալիս, ես հիմա ուրիշ տեղ եմ աշխատում, բայց եթե սա նոր Հայաստանն է, ապա պետք է այս հանցագործությունը բացահայտվի ու պարզվի, թե ովքեր են փաստաթղթեր կեղծել, ովքեր են օրենքը շրջանցել և ինչի համար: Ես նախկինում շատ եմ բողոքել, բայց բոլոր բողոքներից հետո հարուցված քրեական գործերը կարճվում էին: Անգամ անցած տարի սեպտեմբերին ես կրկին խնդիրը բարձրացրեցի, բայց մամուլից տեղեկացա, որ գործը կրկին կարճվել է իբրև թե հանցակազմի բացակայության պատճառով: Արդյունքում այդ անձը առ այսօր քոլեջում տնօրեն է աշխատում»,- եզրափակեց Անահիտ Փարսադանյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում