«Մոդնի պրիգովոր» ծրագրի հաղորդավար Ալեքսանդր Վասիլևը Ամանորյա հանդերձանքի ընտրության վերաբերյալ խորհուրդներ է տվել: Այս մասին նա պատմել է «Գովորիտ Մոսկվա» ռադիոկայանի եթերում:
Նրա խոսքերով, 2020-ի գույնը կապույտն է:
Վասիլևը կանանց խորհուրդ է տվել Ամանորին այս երանգի զգեստ կրել՝ ուսերի բարձիկներով:
Իսկ տղամարդիկ կարող են կապույտ պիջակ կամ թիթեռնիկ-փողկապ կրել:
«Սպիտակ վերնաշապիկով դա հիանալի տեսք կունենա»,- նշել է Վասիլևը: